Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Օրրան» հիմնադրամին նվիրաբերել է 55 միլիոն դրամ
21/10/2013 16:39
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Օրրան» հիմնադրամին նվիրաբերել է 55 միլիոն դրամ

Կայացել է «Օրրանի» 8-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը: Միջոցառման նպատակը հանրության ուշադրությունը սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների խնդիրների վրա կենտրոնացնելն ու դրամական նոր միջոցներ հայթայթել էր:

Օրվա բանախոսներն են եղել «Օրրանի» նվիրատու և տնօրենների խորհրդի ֆինանսական խորհրդատու Գրիգոր Գրիգորյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Միջոցառման հյուրերը մասնակցել են հետաքրքիր ժամանցային ծրագրով հագեցած ընթրիքին, թանկարժեք մրցանակներով վիճակախաղին, արվեստի եզակի գործերի կենդանի աճուրդին, ինչպես նաև «Օրրանի» սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքին:

Երեկոյի ընթացքում մասնակիցները կատարել են իրենց ներդրումը` որոշակի պատասխանատվություն ստանձնելով «Օրրանի» կենտրոններ հաճախող յուրաքանչյուր երեխայի սննդի, կրթության, մշակութային և բազմակողմանի զարգացմանն հարցում:

«Օրրան» բարեգործական ՀԿ-ն հիմնադրվել է 2000 թվականին` երեխաների և ծերերի շրջանում աղքատության և մուրացկանության տարածումը կանխելու առաքելությամբ: «Օրրանի» երևանյան և վանաձորյան կենտրոններում ամեն օր շուրջ 200 երեխա և 60 տարեց օգտվում են ամենօրյա սննդի, առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային համալիր ծառայություններից:

Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը արդեն տևական ժամանակ իր մասնակցություն է ցուցաբերում «Օրրանի» ծրագրերին: Մասնավորապես` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ 2009թ. հոկտեմբերին հիմնադրվել է «Օրրանի» վանաձորյան մասնաճյուղը: 2011թ. բարեգործական ընթրիքի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվիրաբերել էր ավելի քան 40 մլն դրամ: «Օրրանի» 7-րդ ամենամյա բարեգործական ընթրիքի ընթացքում Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հասարակական կազմակերպությանը փոխանցել էր 90 միլիոն դրամ:  «Օրրան»-ի այս տարվա հանգանակությունը կազմել է մոտ 94 միլիոն դրամ, որից 55 միլիոնը նվիրաբերել է ՎիվաՍել ՄՏՍ-ը:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83