Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 397.50-0.50 EUR SELL - 399.50-1.50
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 59662.02-2.42 TOPIX - 3901.37-1.02
STOCKS CHINA:  HANG SENG - 23753.84+0.49 SSEC - 3602.57-0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
16/11/2026  CBA:  USD - 360.44-0.1 GBP - 475.35-1.46
16/11/2026  CBA:  EURO - 396.7-1.7
16/11/2026  CBA:  GOLD - 45089+227 SILVER - 579.94-10.36
«Տղամարդիկ ընտրում են». Wildberries-ում գործարկվել է նոր հատուկ բաժին տղամարդկանց համար նախատեսված ապրանքներով
05/02/2026 11:07
Կիսվել

«Տղամարդիկ ընտրում են». Wildberries-ում գործարկվել է նոր հատուկ բաժին տղամարդկանց համար նախատեսված ապրանքներով

Wildberries-ի կատալոգում հայտնվել է նոր թեմատիկ բաժին՝ «Տղամարդիկ ընտրում են», որը միավորում է այն ապրանքները, որոնք առավել պահանջված են տղամարդկանց շրջանում։ Այն արդեն հասանելի է մարքեթփլեյսի կայքում և բջջային հավելվածում։

Նոր բաժինը ստեղծվել է կողմնորոշումը պարզեցնելու և անհրաժեշտ ապրանքների որոնման ժամանակը կրճատելու նպատակով։ Ընտրանիում ներկայացված են այնպիսի հիմնական կատեգորիաներ, ինչպիսիք են՝ էլեկտրոնիկա և կենցաղային տեխնիկա, ավտոպարագաներ և պահեստամասեր, հագուստ և կոշիկ, տրանսպորտային միջոցներ, սպորտային ապրանքներ, շինարարության և վերանորոգման համար նախատեսված ապրանքներ, տղամարդկանց կոսմետիկա, ինչպես նաև ապրանքներ այգու և ամառանոցի համար։

Կատեգորիաներից բացի, բաժնում հասանելի են նաև թեմատիկ ընտրանիներ։ Դրանց թվում են՝ «Մարզումներ», «Փորձված վաճառողներ», «Պրեմիում զգեստապահարան», «Լոգանքի համար», «Ավտոտնակում օգտագործվող իրեր», «Խաղային հավաքածու», «Նվերներ նրա համար» և այլ ընտրանիներ։ Դրանք պարբերաբար թարմացվում են, իսկ բովանդակությունը փոփոխվում է՝ կախված եղանակից և օգտատերերի պահանջարկից։

«Մենք տեսնում ենք, որ Wildberries-ում տղամարդկանց լսարանը ցուցաբերում է հստակ և նպատակային գնողական վարքագիծ․ առավել հաճախ ընտրվում են էլեկտրոնիկա, ավտոպարագաներ, սպորտի և վերանորոգման համար նախատեսված ապրանքներ։ «Տղամարդիկ ընտրում են» բաժնի գործարկումը պատասխան է օգտատերերի այն պահանջին, որ նավիգացիան լինի ավելի հասկանալի ու արագ, երբ անհրաժեշտ ամեն ինչ հավաքված է մեկ վայրում», — նշել է RWB-ի հաճախորդների փորձի և սպասարկման բաժնի տնօրեն Աննա Ավերինան։ — «Մեր հարցումների համաձայն՝ տղամարդիկ դրական են ընկալում իրենց հետաքրքրություններին համապատասխանեցված ուղղորդումը, հատկապես եթե այն խնայում է ժամանակը և առաջարկում համապատասխան ընտրանիներ։ Բացի այդ, տղամարդկանց լսարանը հաճախ ընտրում է ավելի բարձր միջին կտրոն ունեցող կատեգորիաներ, ինչը որոնման հարմարավետությունը դարձնում է հատկապես կարևոր գործոն գնման որոշում կայացնելիս»։

Ընկերության հետագա ծրագրերում է «Տղամարդիկ ընտրում են» բաժնի զարգացումը, այդ թվում՝ ներքին որոնման գործառույթի ավելացումը և թեմատիկ ընտրանիների ընդլայնումը։

16/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.44
-0.1
Եվրո (EUR)
396.7
-1.7
Ռուբլի (RUR)
4.3693
-0.0234
Լարի (GEL)
138.95
+0.01
45089
+227
Արծաթ
579.94
-10.36