Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Nvidia Corp.-ն մոտ է OpenAI-ում մինչև 30 մլրդ դոլարի ներդրմանը՝ նախկինում համաձայնեցված 100 մլրդ-ի փոխարեն
23/02/2026 12:07
Կիսվել

Nvidia Corp.-ն մոտ է OpenAI-ում մինչև 30 մլրդ դոլարի ներդրմանը՝ նախկինում համաձայնեցված 100 մլրդ-ի փոխարեն

Nvidia Corp.-ը քննարկում է մինչև 30 մլրդ դոլարի ներդրում AI-ստարտափ OpenAI-ում՝ ներդրումային փուլի շրջանակում, որի արդյունքում ընկերության նախնական գնահատականը կարող է կազմել շուրջ 730 մլրդ դոլար՝ առանց ներգրավվող միջոցների հաշվառման: Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով աղբյուրին։

Նրա խոսքով՝ այս ներդրումը չի մտնում 2025 թվականի սեպտեմբերին հայտարարված երկու ընկերությունների բազմամյա ենթակառուցվածքային գործարքի մեջ և կապ չունի Nvidia-ի արտադրանքի ներդրման կոնկրետ նպատակների հետ, սակայն ընկերությունը կարող է ներդրումներ անել հետագա փուլերում՝ այդ համաձայնագրի շրջանակում։

Financial Times-ի աղբյուրների պնդմամբ՝ Nvidia-ն մոտ է նոր ներդրման ամփոփմանը, որը կփոխարինի սեպտեմբերյան գործարքին։ Այն ժամանակ չիպարտադրողը պարտավորվել էր OpenAI-ում ներդնել մինչև 100 մլրդ դոլար՝ յուրաքանչյուր տրանշը 10 մլրդ դոլար չափով՝ տվյալների մշակման կենտրոնների հզորությունների գործարկման համեմատ։ Պայմանավորվածությունը նախատեսում էր Nvidia-ի համակարգերի տեղակայում OpenAI-ի հաջորդ սերնդի AI-ենթակառուցվածքի համար՝ ընդհանուր առմամբ առնվազն 10 ԳՎտ սպառվող հզորությամբ։

IDram

Նոյեմբերին հրապարակված վերջին եռամսյակային հաշվետվությունում Nvidia-ն հայտարարել էր, որ չկա երաշխիք  վերջնական համաձայնագրեր կնքելու շուրջ՝ OpenAI-ի կամ այլ հնարավոր ներդրումների վերաբերյալ։ Նույն ամսին ընկերությունը համաձայնագիր էր կնքել մինչև 10 մլրդ դոլարի ներդրման վերաբերյալ մեկ այլ ԱԲ-ստարտափում՝ Anthropic-ում։ OpenAI-ն, իր հերթին, համագործակցում է նաև AMD-ի և Broadcom-ի հետ։ Nvidia-ի նոր հաշվետվությունը կհրապարակվի փետրվարի 25-ին։

Հունվարին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Nvidia-ի և OpenAI-ի ենթակառուցվածքային գործարքը «դանդաղել է»։ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը սոցիալական X հարթակում գրել էր, որ իր ընկերությունը սիրում է համագործակցել Nvidia-ի հետ և ինքը չի հասկանում, որտեղից է առաջացել այս ամբողջ խելահեղությունը։

Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանը փետրվարին CNBC-ին տված հարցազրույցում նշել էր, որ չիպարտադրողը անպայման կմասնակցի ChatGPT մշակողի նոր ներդրումային փուլին։

Bloomberg-ը նախօրեին, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ OpenAI-ն մոտ է նոր ներդրումային փուլի առաջին փուլի փակմանը, որի ընթացքում կարող է ներգրավել ավելի քան 100 մլրդ դոլար։ Նոր ներդրումների հաշվառմամբ ընկերության ընդհանուր գնահատականը կարող է գերազանցել 850 մլրդ դոլարը։

Աղբյուրների տվյալներով՝ առաջին փուլում ֆինանսավորումը հիմնականում կտրամադրվի OpenAI-ի ռազմավարական ներդրողների կողմից, այդ թվում՝ Amazon-ի, SoftBank-ի, Nvidia-ի և Microsoft-ի կողմից։

Փուլի առաջին փուլը կարող է ավարտվել մինչև ընթացիկ ամսվա վերջը։ Հետագա փուլում, որը կանցկացվի ավելի ուշ, կմասնակցեն վենչուրային և սուվերեն ֆոնդեր, ինչպես նաև այլ ֆինանսական հաստատություններ։ Նրանց ներդրումները կարող են էապես մեծացնել ներգրավված միջոցների ընդհանուր ծավալը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88