Ո՞ր երկրների քաղաքացիներն են առավել հաճախ բիզնես հիմնում Վրաստանում
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականին օտարերկրյա կապիտալով գրանցված ընկերությունների ավելի քան մեկ երրորդը բացվել է Ռուսաստանի քաղաքացիների կողմից։
Ընդհանուր առմամբ անցյալ տարի ստեղծվել է 20 802 օտարերկրյա կապիտալով առևտրային ձեռնարկություն։ Առաջատար եռյակը հետևյալն է՝
Ռուսաստան՝ 7 643,
Հնդկաստան՝ 1 960,
Բելառուս՝ 1 915:
Առաջին տասնյակում են նաև Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի, Ադրբեջանի, Գերմանիայի և Չինաստանի քաղաքացիները։
Ներկայումս Վրաստանում գործում է մոտ 1.1 մլն առևտրային ձեռնարկություն, որոնցից 71.7 հազարը գրանցվել է 2025 թվականին։
