Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը
09/03/2026 10:55
Կիսվել

Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը

Ucom-ի աջակցությամբ կրկին կկայանա «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը, որը կազմակերպվում է «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից։

Սերունդների երկխոսությունն ապահովելու համար մեկ վայրում բոլոր մարզերից հավաքվելու են մոտ 400 պատանիներ և երիտասարդներ, ինչպես նաև շուրջ 200 փորձառու մասնագետներ և հաջողակ գործարարներ։ Ֆորումի առանցքում 8 պատանի խոսնակներ են, որոնք բեմից կիսվելու են իրենց յուրահատուկ փորձառություններով և ոգեշնչող պատմություններով։ Յուրաքանչյուր պատանի խոսնակի հետ աշխատելու է պրոֆեսիոնալ մենթոր՝ օգնելով պատրաստել գրագետ և ազդեցիկ ելույթ։

Մարտի 28-ին՝ Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում սպասվող «ԴեմԱռԴեմ 2026» ֆորումի ընթացքում գործելու է պատանիների կողմից ստեղծված և կառավարվող նախագծերի ցուցադրություն, անցկացվելու է թեմատիկ պանելային քննարկում, կազմակերպվելու են մրցույթներ ու անակնկալներ։ Սերունդների երկխոսության ֆորումը կամփոփվի տոնական համերգով։

«Ucom-ը, որպես Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր, կարևորում է մարզերում երիտասարդների ներուժի բացահայտումը և կրթական ու տեխնոլոգիական հնարավորությունների հասանելիության ընդլայնումը։ Ընկերությունը հետևողականորեն աջակցում է նախաձեռնություններին, որոնք նպաստում են երիտասարդների զարգացմանը և սերունդների միջև կառուցողական երկխոսությանը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Միջոցառումն արդեն դարձել է տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ մարզերում բնակվող հարյուրավոր պատանիների և տարբեր ոլորտների առաջատար մասնագետների համար։ Այս տարի ֆորումի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ է՝ գրանցման մեկնարկից ընդամենը 48 ժամ անց ստացվել է ավելի քան 600 հայտ՝ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից։

«Արդեն երրորդ տարին կազմակերպելով մարզային ֆորումը՝ ապացուցում ենք, որ իմաստությունը տարիքային սահմաններ չի ճանաչում, և պատանիները ևս կարող են իրենց փորձով ու ուղերձներով մոտիվացնել և օգտակար լինել ավագ սերնդին։ Այս ամենամյա հարթակը ոչ միայն ոգեշնչման աղբյուր է, այլև երկու սերունդների արդյունավետ երկխոսության իրական միջավայր», – ասել է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի նախագահ Արամայիս Մարգարյանը։

Ֆորումին կարելի է մասնակցել գրանցվելով հետևյալ հղումով՝  https://demardem.am/registration։
Միացե՜ք՝ տոնելու երիտասարդության զարգացումն ու մտքի ուժը։

Ucom-ը N1 օպերատորն է Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence® – ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա), որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։

«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել կիրթ, հայրենատեր, ամուր արժեհամակարգով առանջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։ Այս պահին համայնքում ներգրավված են ավելի քան 400 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև ավելի քան 120 փորձառու մենթորներ՝ Հայաստանից և Սփյուռքից։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69