Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի
24/03/2026 11:41
Կիսվել

Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի

Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 33-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ։ Հաղթող 23 բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածքից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը: Գնահատման ընթացքում հաշվի են առնել նաև ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները:

Global Finance-ը շեշտում է, որ 2026թ.-ի մրցանակակիր բանկերը բարդ շուկայական պայմաններում կարողացել են արձագանքել իրենց հաճախորդների կարիքներին և արձանագրել տպավորիչ արդյունքներ՝ միաժամանակ հիմք ստեղծելով ապագա հաջողությունների համար։ Ամսագրի գնահատմամբ, հաղթող կազմակերպությունները սակագների և համաշխարհային առևտրի շուրջ շարունակվող անորոշության պայմաններում հմուտ կերպով կառավարել են իրենց ակտիվներն ու պարտավորությունները։

«Աշխարհաքաղաքական անկայունության, աճող ֆինթեք մրցակցության պայմաններում բանկային համակարգը շարունակում է ցուցաբերել դիմադրողականություն», – նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «2026 թվականի «Աշխարհի լավագույն բանկեր»  մրցանակաբաշխությունը պարգևատրում է այն հաստատություններին, որոնք լավագույնս կառավարում են իրենց ակտիվներն ու պարտավորությունները՝ միաժամանակ ներդրումներ կատարելով թվային նորարարության և արհեստական ​​բանականության մեջ՝ իրենց հաճախորդների փոփոխվող կարիքները բավարարելու համար»։

«Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 11-րդ անգամ։

«Շնորհակալություն եմ հայտնում Global Finance-ին այս հեղինակավոր մրցանակի համար։ Այս ձեռքբերումը փոփոխվող միջավայրում մարդակենտրոնությունը պահպանելու, ինչպես նաև թվային հարթակները զարգացնելու ու տեխնոլոգիական նորարարություններին համընթաց քայլելու մեր հանձնառության ճանաչումն է: Եվս մեկ անգամ Հայաստանի լավագույն բանկ ճանաչվելը մեզ համար շատ պատվաբեր և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող է: Ամերիաբանկը շարունակում է  հավատարիմ մնալ հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ և գործարար լուծումներ տրամադրելու իր առաքելությանը», – նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Հավելենք, որ Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, 2026թ. մարտի 20-ին արդեն պաշտոնապես միացել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսին։ 2026թ մարտի 23-ին այս փոփոխությունը մտել է ուժի մեջ:

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։  Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85