Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
UWC Դիլիջանը նշում է ամառային ճամբարների կրթական ծրագրի 10-ամյակը
24/03/2026 11:50
Կիսվել

UWC Դիլիջանը նշում է ամառային ճամբարների կրթական ծրագրի 10-ամյակը

Այս տարի UWC Դիլիջանի միջազգային դպրոցը նշում է իր ամառային ճամբարների ծրագրի 10-րդ տարեդարձը՝ արժևորելով աշխարհի տարբեր անկյուններից ժամանած պատանիներին ոգեշնչելու, նոր հմտություններով զինելու և առաջնորդության ուղին հարթելու տասնամյա ուղին:

2015թ. ի վեր UWC Դիլիջանի ամառային ճամբարները հյուրընկալել են տասնյակ երկրներից 11-18 տարեկան հարյուրավոր պատանիների՝ Դիլիջանի գողտրիկ բնության գրկում ձևավորելով միջազգային համայնք: Այստեղ ակադեմիական գիտելիքը միահյուսվում է բացօթյա արկածների, ստեղծագործական աշխատանքի և խնդիրների համատեղ լուծման հետ: Մասնակիցների համար սա մի յուրօրինակ կյանքի դպրոց է, որի ընթացքում ձեռք են բերում նոր ընկերներ և հմտություններ, որ չես գտնի դասագրքերում:

Ճամբարի փորձը զարգացնում է այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հետաքրքրասիրությունը, դիմակայունությունը և սեփական համայնքն ավելի լավը դարձնելու ցանկություն: «Շատերի համար ամառային ճամբարը դառնում է առաջին քայլը դեպի UWC մեծ ընտանիք և առաքելություն», – նշում է ծրագրի տնօրեն Էլենա Շերոզիան: «Այս տաս տարիների ընթացքում տեսել ենք, թե ինչպես են պատանիները դառնում աշխարհի ինքնավստահ քաղաքացիներ, ամուր ընկերություններ ձևավորում և շրջապատող աշխարհի մասին ավելի լայն պատկերացումներ ձեռք բերում»:

Ճամբարների հաջողության գրավականը դպրոցի անձնակազմն ու կամավոր ներգրավվող շրջանավարտներն են, ովքեր կյանքի են կոչում Միացյալ աշխարհի քոլեջների (UWC) արժեքները: Ջուլիանը, ով նախ մասնակցել է ճամբարին, ապա դարձել UWC Դիլիջանի ուսանող, պատմում է. «Ճամբարն ինձ սովորեցրեց փոխադարձ հարգանք, շրջակա միջավայրի հանդեպ հոգատարություն և օգնեց հասկանալ տարբեր մշակույթներ: Հենց այդ փորձն էր, որ ինձ բերեց UWC, իսկ այսօր արդեն կրթությունս շարունակում եմ Լեյդենի համալսարանում: Սա լավագույն հարթակն է այն պատանիների համար, ովքեր ցանկանում են ճանաչել աշխարհն ու տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց»:

Նշելով այս կարևոր հոբելյանը՝ UWC Դիլիջանն ավելի է ընդլայնում իր ծրագրերը՝ ներառելով նոր թեմաներ ու համագործակցություններ՝ ուղղված գլոբալ մարտահրավերների լուծմանը: Աշխարհի բոլոր ծայրերից ժամանող երիտասարդների համար սա հրաշալի հնարավորություն է՝ ճանաչելու Հայաստանի մի պատառիկը, ապրելու Դիլիջանի կախարդական միջավայրում և տուն վերադառնալու անմոռանալի հիշողություններով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.uwcdilijan.org/header-links/summer-camp

UWC Դիլիջանը տարածաշրջանում գործող UWC կրթական մոդելի առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցն է։ Դպրոցը բացվել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում և ներկայումս ունի 224 աշակերտ՝ ավելի քան 80 երկրներից, ինչպես նաև 70 աշխատակից՝ 15 երկրներից։ UWC Դիլիջանը UWC շարժման մասն է, որը ներառում է 18 միջազգային դպրոցներ և քոլեջներ, ինչպես նաև ազգային կոմիտեներ մոտ 160 երկրներում։

UWC Դիլիջանը հիմնադրվել և նախաձեռնվել է սոցիալական ներդրողներ և ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից՝ հիմնադիր հովանավորների աջակցությամբ։ Ընդունելության քաղաքականությունը հիմնված է UWC շարժման սկզբունքների վրա և համակարգվում է շուրջ 160 երկրում գործող ազգային ընդունելության հանձնաժողովների միջոցով։ Ուսանողներն ընտրվում են մրցութային գործընթացով և ընդունվում են դպրոցներ՝ անկախ իրենց ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակից։ Կարիքների գնահատման արդյունքներով սահմանվում է կրթաթոշակի չափը: Աշակերտների շուրջ 90% ստանում է ամբողջական կամ մասնակի կրթաթոշակ։

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6