Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Viva-ի գլխավոր տնօրենը որպես խոսնակ մասնակցել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը
24/03/2026 18:39
Կիսվել

Viva-ի գլխավոր տնօրենը որպես խոսնակ մասնակցել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը

Երևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը, որը միավորում է հեռահաղորդակցության օպերատորներին, պետական և կարգավորող մարմիններին, միջազգային տեխնոլոգիական կազմակերպություններին, ինչպես նաև կրթական հաստատություններին՝ քննարկելու ոլորտի զարգացման առաջնահերթությունները, նորարարությունները և թվային ապագան։ Տեսանյութ

Շաբաթվա շրջանակում Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը մասնակցել է «Կապից դեպի թվային ծառայություններ․ օպերատորների նոր դերը» պանելային քննարկմանը։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև «Էֆնեթ» ընկերության տնօրեն Գևորգ Ենգիբարյանը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը և «ԱյՆեթ» ընկերության տնօրեն Դավիթ Աբրահամյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հեռահաղորդակցային օպերատորների դերի փոփոխությանը և թվային ծառայությունների զարգացմանը, մասնավորապես հաճախորդների փորձի և սպասումների փոփոխություններին, հուսալի և անվտանգ թվային միջավայրի ապահովմանը, 5G-ի, IoT-ի և խելացի լուծումների կիրառմանը, ինչպես նաև նոր եկամտային մոդելների ձևավորմանը։

«Ժամանակակից աշխարհում, որտեղ տվյալների կենտրոնները, ամպային տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը զարգանում են աննախադեպ արագությամբ, պետք է հստակ հասկանալ, որ թվային ապագայի հիմքում շարունակում է մնալ կապի օպերատորների ենթակառուցվածքը։ Հենց հեռահաղորդակցական ցանցերն են ձևավորում այն հիմնարար միջավայրը, առանց որի անհնար են մասշտաբային հաշվարկները, կայուն ամպային ծառայություններն ու լիարժեք թվային տնտեսությունը։

Այս համատեքստում IoT-ի վրա հիմնված լուծումները դառնում են կարևոր գործիք՝ ֆիզիկական օբյեկտները թվային համակարգերի հետ ինտեգրելու համար։ Ապահովելով տվյալների անընդհատ հավաքագրում և վերլուծություն իրական ժամանակում՝ IoT-ն հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել ռեսուրսները՝ էներգիան, ջուրը, ենթակառուցվածքները և արտադրական գործընթացները։ Սա նպաստում է գործառնական արդյունավետության բարձրացմանը, ծախսերի նվազեցմանը և կայուն զարգացմանը։

Միևնույն ժամանակ, IoT-ի իրական մասշտաբային կիրառումն առավել արդյունավետ է, երբ այն հիմնված է բարձր արագությամբ, հուսալի և անխափան կապի վրա։ Հենց 5G և 5G+ տեխնոլոգիաներն են ձևավորում այն ենթակառուցվածքը, որի հիման վրա IoT համակարգերը կարող են աշխատել իրական ժամանակում՝ նվազագույն ուշացումներով և մեծ ծավալի տվյալների արագ փոխանցմամբ։ Սա էականորեն բարձրացնում է ամպային ծառայությունների, մեծ տվյալների հարթակների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների արդյունավետությունը՝ արագացնելով տվյալների հավաքագրման և վերլուծության գործընթացները և ապահովելով ավելի ճշգրիտ ու օպերատիվ որոշումներ։

Viva-ն շարունակում է զարգացնել իր թվային էկոհամակարգը՝ ներդրումներ կատարելով նոր սերնդի ենթակառուցվածքներում և ինտեգրված թվային լուծումներում։ Viva IoT Hub հարթակը տրամադրում է ծառայությունների ամբողջական շղթա՝ սարքերի միացումից մինչև տվյալների վերլուծություն՝ աջակցելով բիզնեսի թվային փոխակերպմանը։ Զուգահեռաբար Viva-ն ակտիվորեն ներդրումներ է կատարում Հայաստանում 5G ցանցի զարգացման ուղղությամբ՝ դիտարկելով այն որպես երկրի թվային տնտեսության կարևոր հիմքերից մեկը։ Viva-ի կողմից ձեռք բերված հաճախականությունների տիրույթները, որոնք նախատեսված են 5G-ի ներդրման համար, ստեղծում են լրացուցիչ ներուժ ժամանակակից թվային ծառայությունների, այդ թվում՝ նոր սերնդի IoT լուծումների արագ զարգացման համար։

Viva-ի ենթակառուցվածքի կարևոր առավելություններից է նաև եվրոպական ուղղությամբ դիվերսիֆիկացված միջազգային օպտիկամանրաթելային կապուղիների առկայությունը։ Աշխարհագրորեն անկախ երթուղիները և սարքավորումների պահուստավորումն ապահովում են տվյալների փոխանցման բարձր անխափանություն և հուսալիություն՝ բարձրացնելով թվային ծառայությունների կայունությունն ու շարունակականությունը, որոնք այսօր դարձել են տնտեսության և հասարակության համար կենսական նշանակության ենթակառուցվածք», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Շաբաթվա շրջանակում նախատեսված են նաև կլոր սեղան քննարկումներ, աշխատաժողովներ, ոլորտային այցելություններ, ինչպես նաև երեխաների առցանց անվտանգությանն ու երիտասարդների ներգրավմանը նվիրված միջոցառումներ՝ ձևավորելով արդյունավետ գործընկերային և մասնագիտական շփումների հարթակ։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21