Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար
30/03/2026 11:46
Կիսվել

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար

Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը խթանելու նպատակով Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար։

«Այս նախագծի իրականացումը հսկայական նշանակություն և ազդեցություն է ունենալու Հայաստանի համար։ Այն մեր երկրի առջև նոր հորիզոններ է բացելու. տեխնոլոգիաների առումով Հայաստանը ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային քարտեզի վրա սկսելու է կարևոր դեր խաղալ։ Մենք այս նախագծի իրականացմանը մասնակցեցինք Ամունդի-Ակբայի հետ համատեղ։ Ամունդի-Ակբան ֆինանսական աջակցությունից բացի իրականացրել է նաև այս ամբողջ նախագծի վերլուծությունը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ հատկապես տեխնոլոգիաների ոլորտում, շատ ամուր են և շարունակաբար զարգանում են։ Մենք մուտք ենք գործում նոր փուլ, որտեղ կտեսնենք նոր ներդրումներ և գործընկերությունների աճ։ Սա   լավ օրինակ է այն բանի, թե ինչ կարող է ստացվել, երբ ամերիկյան տեխնոլոգիան համադրվում է Հայաստանի բարձրակարգ տեխնոլոգիական ներուժի, գիտելիքի և մարդկային ռեսուրսների հետ։ Այս համադրությունը ոչ միայն կօգնի Հայաստանին դառնալ տեխնոլոգիական առաջատար և խթանել երկրի տնտեսությունը, այլև կնպաստի աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին»,- նշել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։

«Այս նախագծի շրջանակում ստացված միջազգային թույլտվությունը ներառում է առաջատար կիսահաղորդչային տեխնոլոգիաներ, որոնք, ինչպես ընդգծել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը, հասանելի չեն աշխարհի երկրների մեծամասնությանը։ Փաստը, որ Հայաստանը ստացել է նման բացառիկ թույլտվություն, վկայում է Միացյալ Նահանգների հետ մեր գործընկերության ամրության մասին, ինչպես նաև արտացոլում է այն համատեղ ռազմավարական տեսլականը, որի հիմքում Հայաստանի` որպես առաջադեմ տեխնոլոգիաների և գլոբալ նորարարության առանցքային կենտրոնի ձևավորումն է»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Ուրախ եմ, որ մեր ֆինանսական կառույցները նույնպես միացել են այս նախագծին։ Ծավալուն աշխատանք կատարելուց հետո ունենք  ֆինանսական կառույցների վստահությունը և միասին կարողացանք 300 միլիոն դոլարի գործարք կնքել, որը, կարծում եմ, թե իր մեծությամբ, թե կարևորությամբ Հայաստանի պատմության մեծ գործարքներից մեկն է, եթե ոչ ամենամեծը»,- նշել է Firebird AI ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը։

Նախագծի իրականացման համար Ակբա բանկն ուղղել է 25 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը՝ 20 մլն ԱՄՆ դոլար։  

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85