Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile հավելվածի հերթական թարմացման մասին։ Թարմացումը կատարվել է՝ հաշվի առնելով հաճախորդների արձագանքները և թվային բանկինգի զարգացող միտումները։ Շեշտը դրվել է արագության, պարզության և վերահսկելիության վրա։
Փոփոխություններ, որոնք կզգաք ամեն օր
Թարմացումից հետո քարտերով գործարքների պատմությունը հասանելի է նաև «Քարտեր» բաժնում՝ մեկ էջում, ավելի ընդլայնված տեղեկատվությամբ. պետք է պարզապես ընտրել համապատասխան քարտը, ապա սեղմել «Պատմություն»։ Այստեղ ցուցադրվում են գործարքներն իրենց կարգավիճակներով. հաշվառված գործարքների դեպքում հնարավոր է տեսնել գործարքի բոլոր մանրամասները, ներառյալ՝ գործարքի արժույթը և գումարը (եթե տարբերվում է հաշվի արժույթից) և հաշվեգրման ամսաթիվը։
Money box-ում խնայողությունների հնարավորություններն ընդլայնվել են՝ ներառելով նաև «Պարբերական վճարումները»։
Բացի այդ, համապատասխան առաջարկների դեպքում հավելվածով հասանելի կլինեն աճուրդային եղանակով տեղաբաշխվող պարտատոմսերում ներդրումները։
Սա դեռ ամենը չէ
Հայաստանում անհատականացված փորձառությամբ առաջին բանկային հավելվածի՝ Converse Mobile-ի զարգացումը շարունակական է։ Ամեն թարմացումից հետո Կոնվերս Բանկի բանկինգը դառնալու է ավելի ընդգրկուն, պարզ և արագ. մեր հաճախորդներն արժանի են լավագույնին:
conversebank.am, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
