Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Warner Bros. Discovery-ի բաժնետերերը հաստատել են Paramount-ի հետ 110 մլրդ դոլարի գործարքը
27/04/2026 15:26
Կիսվել

Warner Bros. Discovery-ի բաժնետերերը հաստատել են Paramount-ի հետ 110 մլրդ դոլարի գործարքը

Warner Bros. Discovery (WBD)-ի բաժնետերերը ձայների ճնշող մեծամասնությամբ աջակցել են ընկերության վաճառքը Paramount Skydance Corp.-ին՝ 110 մլրդ դոլարով՝ պարտքը ներառյալ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Paramount-ը և WBD-ն գործարքի պայմանները համաձայնեցրել են փետրվարի վերջին։ WBD-ի տնօրենների խորհուրդը բաժնետերերին խորհուրդ էր տվել հաստատել այն։

Համաձայնագրի պայմաններով՝ եթե գործարքը արգելափակվի կարգավորիչ մարմինների կողմից, Paramount-ը WBD-ին կվճարի 7 մլրդ դոլարի չափով տուգանք (չեղարկման փոխհատուցում)։ Համաձայնագիրը նաև նախատեսում է, որ եթե գործարքը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը չփակվի, ապա այդ ամսաթվից հետո Paramount-ը կավելացնի եռամսյակային հավելավճար՝ 0.25 դոլար յուրաքանչյուր բաժնետոմսի համար՝ WBD-ի առաջարկվող գնին (31 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց)։ Միևնույն ժամանակ Paramount-ն արդեն վճարել է WBD-ին 2.8 մլրդ դոլարի տուգանք՝ Netflix Inc.-ի հետ համաձայնագիրը խզելու համար։

WBD-ն, մասնավորապես, տիրապետում է Warner Bros. կինոստուդիային, HBO հեռուստաալիքին և HBO Max սթրիմինգային ծառայությանը, ինչպես նաև ժամանցային, սպորտային և նորությունների ալիքներին՝ այդ թվում CNN-ին, TNT Sports-ին և Discovery-ին։

Անցյալ շաբաթ սցենարիստները, դերասանները և ռեժիսորները հրապարակել էին բաց նամակ, որտեղ հանդես էին եկել Paramount-ի և WBD-ի գործարքի դեմ՝ հայտարարելով, որ այն վնաս կհասցնի արդեն իսկ դժվարությունների մեջ գտնվող հոլիվուդյան արդյունաբերությանը։ Նամակը ստորագրել է ավելի քան 4000 մարդ, այդ թվում՝ Ջեյն Ֆոնդան, Խոակին Ֆենիքսը և Բրայան Քրենսթոնը։

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73