Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Ucom-ը և Արևորդին շարունակում են  համատեղ նախաձեռնությունները՝  հանուն կանաչ  ապագայի
12/05/2026 16:05
Կիսվել

Ucom-ը և Արևորդին շարունակում են  համատեղ նախաձեռնությունները՝  հանուն կանաչ  ապագայի

Ucom-ը և  «Արևորդի» բնապահպանական ՀԿ-ն, համատեղելով իրենց ջանքերը Հայաստանում էկոլոգիական մշակույթի զարգացման գործում, բնապահպանական և կրթական միջոցառում էին կազմակերպել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի անտառակայանում։

Ucom-ի աշխատակիցները, լեռնային լանդշաֆտների վերականգնման և էկոհամակարգերի դիմակայունության բարձրացման նպատակով՝ «Արևորդի» ՀԿ-ի և FPWC-ի մասնագետների աջակցությամբ, մրգատու ծառեր տնկեցին անտառակայանում։ Նախաձեռնությունը կազմակերպվել է «առանց թափոնների» (Zero Waste) սկզբունքով՝ բացառելով միանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը և նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ Այս համագործակցության շրջանակներում տարվա կտրվածքով տնկվում է 10 000 ծառ, ձևավորելով Ucom-ի անտառը՝ Uforest-ը։

«Ucom-ը կանաչ ընկերություն է, և մենք կարևորում ենք ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացը, այլև մեր գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի և համայնքների վրա։ Uforest–ի գաղափարի իրականացումը վաղուց ենք սկսել, և շարունակելու ենք այն կյանքի կոչել։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս մեր թիմին գործնականում ներգրավվել կայուն զարգացման գործընթացներում և ձևավորել պատասխանատու մտածողություն։ Մենք վստահ ենք, որ մեր բիզնեսի և մասնագիտական կազմակերպությունների համագործակցությունն է, որ կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ և նպաստել Հայաստանում կանաչ ապագայի ձևավորմանը», — ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Միջոցառման կրթական հատվածը ներառում էր «Էկոգյուղի մոդելավորման» (Ecovillage Design) աշխատարան, որն անցկացվեց «Արևորդի» ՀԿ-ի կողմից՝ Gaia Education միջազգային ցանցի մեթոդաբանությամբ։ Ինտերակտիվ աշխատարանի ընթացքում Ucom-ի թիմը ուսումնասիրել է կայուն զարգացման սկզբունքները՝ էկոլոգիական, սոցիալական, տնտեսական, մշակութային և կառավարման տեսանկյուններից՝ կիրառելով դրանք կազմակերպչական միջավայրում։

«Մեզ համար առանցքային է տեսնել, թե ինչպես են խոշոր կազմակերպությունները, ինչպիսին Ucom-ն է, պատրաստակամորեն որդեգրում կայուն զարգացման արժեքները։ Արևորդին կարևորում է ոչ միայն գործնական բնապահպանական քայլերը, այլև այն գիտակցության փոփոխությունը, որը տեղի է ունենում թիմերի ներսում նմանատիպ աշխատարանների միջոցով։ Սա համակարգային մոտեցում է, որտեղ բիզնեսը, քաղաքացիական հասարակությունն ու բնությունը հանդես են գալիս մեկ ընդհանուր շահի շուրջ՝ հանուն կայուն և դիմակայուն ապագայի», – նշել է Արևորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի ներկայացուցիչները քննարկում ծավալեցին նաև 2026-ի հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության համաժողովի (COP17) շուրջ։ Շեշտադրվեց մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության համագործակցության դերը՝ որպես Հայաստանի բնապահպանական օրակարգի առաջմղման և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու հիմնական գործոն։

Ucom-ը N1 օպերատորն է Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence®-ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա), որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։

«Արևորդի» ՀԿ-ն մասնագիտացված է էկոլոգիական կրթության, կայուն զարգացման մեթոդների ներդրման և իրազեկման ծրագրերի իրականացման ոլորտներում։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) աջակցում է բնապահպանական ծրագրերի իրականացմանը՝ տրամադրելով մասնագիտական հարթակ և փորձաքննություն լանդշաֆտների վերականգնման գործում։

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84