Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
Վառելիքի բարձր գները խթանում են էլեկտրամեքենաների պահանջարկը
15/05/2026 15:21
Կիսվել

Վառելիքի բարձր գները խթանում են էլեկտրամեքենաների պահանջարկը

Էլեկտրամեքենաներ արտադրող Polestar-ը հայտարարել է, որ վառելիքի գների աճը սպառողների ուշադրությունը տեղափոխել է «վազքի պաշարի անհանգստությունից» դեպի «բենզալցակայանի անհանգստություն», քանի որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ճգնաժամը բարձրացնում է էներգակիրների գներն ամբողջ աշխարհում։

«Մարդկանց մտահոգում է հարցը՝ որքան կվճարեմ բենզալցակայանում», – CNBC-ի եթերում ասել է Polestar-ի գլխավոր տնօրեն Միխայել Լոշելերը։

Ընկերությունն արձանագրում է պահանջարկի աճ ինչպես օգտագործված, այնպես էլ նոր էլեկտրամեքենաների նկատմամբ՝ վառելիքի գների բարձրացման ֆոնին, որը պայմանավորված է Հորմուզի նեղուցի շրջանում խափանումներով։ Այդ նեղ ջրուղով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Ռեգո Ինշուրանս

Չինացի սեփականատերերին պատկանող և Շվեդիայում տեղակայված ընկերությունը անցյալ շաբաթ հայտնել էր, որ առաջին եռամսյակի արդյունքներով զուտ վնասն աճել է մինչև 383 միլիոն դոլար։ Վնասը պայմանավորված է գների ճնշմամբ, մրցակցության սրմամբ, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերով, թեև վաճառքի ծավալները տարեկան հաշվարկով աճել են 7%-ով։

Լոշելերը բնութագրել է ավտոարդյունաբերության մրցակցային միջավայրը՝ Չինաստանի շուկան անվանելով «գերծայրահեղ մրցակցային» և նշելով, որ Եվրոպային անհրաժեշտ է «արագանալ»։

Ընկերության գլխավոր տնօրենը նաև նշել է ԱՄՆ շուկայում առկա անորոշությունը՝ ներառյալ հարկային արտոնությունների վերացումը և սպառողների մտահոգությունը ծախսերի աճի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ նավթի գները բարձրացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի վերջին հարվածներ են հասցրել Իրանին։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84