JD.com-ը ցանկանում է գնել բրիտանական The Very Group օնլայն ռիթեյլերը 2.7 մլրդ դոլարով
Չինական ինտերնետային հսկա JD.com-ը դիտարկում է բրիտանական The Very Group առցանց ռիթեյլերի ձեռքբերման հնարավորությունը՝ 2 մլրդ ֆունտ ստեռլինգով (2.69 մլրդ դոլար): Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
JD.com-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել շրջանառվող լուրերը, The Very Group-ը ևս հրաժարվել է մեկնաբանություններից։
The Very Group-ը, որը հիմնադրվել է 2005 թվականին, 2025 թվականի նոյեմբերին գնվել էր Carlyle Group ներդրումային ընկերության կողմից։ Հունվարին լրատվամիջոցները հայտնել էին, որ Carlyle-ը պատրաստ է վաճառել ակտիվը։
Տարեսկզբից JD.com-ի կապիտալիզացիան աճել է 9.1%-ով։
