Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Ֆինանսների կառավարման «ԱՐՎԵՍՏը». «ԻՆՔՈՐ»-ը նշեց 25-ամյակը
29/05/2026 11:00
Կիսվել

Ֆինանսների կառավարման «ԱՐՎԵՍՏը». «ԻՆՔՈՐ»-ը նշեց 25-ամյակը

Ներդրումային շուկայի առաջատար ընկերություններից «ԻՆՔՈՐ»-ը (նախկինում՝ «ՌԵՆԵՍԱ»-ն) Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպել էր փակ կորպորատիվ միջոցառում իր հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։ Բիզնես էլիտայի և գործընկերների մասնակցությամբ անցկացված հոբելյանական երեկոյի ընթացքում ոչ միայն ամփոփվեց ընկերության քառորդ դարի ուղին, այլև ներկայացվեց հետագա ռազմավարական զարգացումները։

Ներդրումային ոլորտում 25-ամյա գործունեությունը վկայում է բիզնեսի  կայունության և ճգնաժամերի ժամանակ արդյունավետ կառավարման կարողության մասին։ Պրոֆեսիոնալ և հաճախորդակենտրոն ռազմավարության արդյունքում՝ ընկերության շահույթը էական աճել է։ Աճի շարունականան տեմպը վկայում է տեղական և միջազգային շուկաներում «ԻՆՔՈՐ»Ի դինամիկ առաջընթացի մասին։

Անդրադառնալով ընկերության ինստիտուցիոնալ զարգացմանը՝ «ԻՆՔՈՐ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Ռիտա Առաքելյանը նշեց. «Այս 25 տարիների յուրաքանչյուր օրը հարթել է մեր մասնագիտական փորձառության ուղին։ Եվ այս երկար ու բարդ ճանապարհի ամենամեծ ձեռքբերումը վստահությունն է»։ Առաքելյանը հատուկ ընդգծեց այն ռազմավարական առավելությունը, որն ունի ընկերությունը՝ լինելով «MK» ընկերությունների խմբի (որի կազմում է նաև անշարժ գույքի և ուրբանիստական զարգացման ոլորտի առաջատար «Ռենշին»-ը) անդամ։ Ֆինանսական և իրական հատվածների նմանատիպ սիներգիան ստեղծում է հզոր էկոհամակարգ՝ բիզնես գործընկերների համարա պահովելով հուսալի ինստիտուցիոնալ հենք և լրացուցիչ արժեք։

Քառորդ դարի պատմությանը զուգահեռ «ԻՆՔՈՐ»-ը, պահպանելով իր հիմնարար արժեքները, որդեգրել է ճկունության, վերազինման և շարունակական վերապատրաստման ռազմավարություն: Ընկերության նպատակն է մշտապես քայլել է միջազգային փորձին համընթաց՝ ֆինանսական գործընթացներին մոտենալով դինամիկ և ստարտափային մտածողությամբ, տեխնոլոգիական լուծումների միջոցով ներդնել նոր գործիքակազմ և ստեղծել նոր հնարավորություններ իր հաճախորդների ու գործընկերների համար։

«Կա կարծրատիպ մտածողություն, որ 25 տարվա կայացած գործունեությունը կարող է հանգեցնել զգոնության նվազման և կոնսերվատիվության: Բայց դա մեր մասին չէ: Մեր թիմի երիտասարդությունը, համարձակությունն ու էներգիան մեզ մշտապես առաջ են մղում»,- նշեց ընկերության  զարգացման գծով տնօրեն Դավիթ Դավթյանը՝ հավելելով, որ իրենց նպատակը հաճախորդների և բաժնետերերի համար լավագույն ներդրումային ընկերություն կառուցելն է։

Գլոբալ ֆինանսական լուծումները հայաստանյան շուկայում տեղայնացնելու և կորպորատիվ հաճախորդներին նոր գործիքակազմ տրամադրելու նպատակով՝ ազդարարվեց նաև ընկերության ծառայությունների ընդլայնման փուլը։ Տեխնոլոգիական արդիականացումը թույլ կտա B2B հատվածին և անհատ ներդրողներին ավելի ճկուն կառավարել իրենց պորտֆելները և հասանելիություն ունենալ միջազգային բորսաներին։

Արվեստի և ֆինանսների սիմբիոզը ներկայացնող բիզնես երեկոն եզրափակվեց խորհրդանշական “Art Alive” կենդանի պերֆորմանսով՝ խորհրդանշելով այն, որ կապիտալի ու ներդրումների գրագետ կառավարումը նույնպես արվեստ է:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85