Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Anthropic-ը հերթական ներդրումային փուլում ներգրավել է 65 միլիարդ դոլար՝ գնահատմամբ առաջ անցնելով OpenAI-ից
29/05/2026 15:43
Կիսվել

Anthropic-ը հերթական ներդրումային փուլում ներգրավել է 65 միլիարդ դոլար՝ գնահատմամբ առաջ անցնելով OpenAI-ից

Ամերիկյան արհեստական բանականության ստարտափ Anthropic-ը ավարտել է ֆինանսավորման հերթական փուլը, որի շրջանակում ընկերությունը գնահատվել է 965 միլիարդ դոլար։

Համեմատության համար՝ OpenAI-ը մարտյան ներդրումային փուլի ընթացքում գնահատվել էր 852 միլիարդ դոլար։

Anthropic-ը հայտնել է, որ ներդրումային վերջին փուլի ընթացքում ներգրավել է 65 միլիարդ դոլար։ Ներդրողների թվում եղել են Altimeter Capital-ը, Dragoneer-ը, Greenoaks-ը, Sequoia Capital-ը և այլ ընկերություններ։

Anthropic-ը հիմնադրվել է 2021 թվականին OpenAI-ից հեռացած մասնագետների կողմից։ Ընկերության հիմնական արտադրանքը Claude արհեստական բանականության ծառայությունն է, որն աշխարհի տարբեր ոլորտների ընկերություններ ակտիվորեն ներդնում են իրենց բիզնես գործընթացներում։

IDram

Փետրվարյան ներդրումային փուլի ընթացքում Anthropic-ը գնահատվել էր 380 միլիարդ դոլար։ Այդ ժամանակից ի վեր՝ կորպորատիվ հաճախորդների շրջանում նրա տեխնոլոգիաների կիրառման մասշտաբները շարունակել են աճել, իսկ ընկերության տարեկան հաշվարկով եկամուտը մայիսին գերազանցել է 47 միլիարդ դոլարը։ Սպասվում է, որ արդեն հունիսին այդ ցուցանիշը տարեկան հաշվարկով կհասնի 50 միլիարդ դոլարի։

Ներգրավված նոր միջոցները Anthropic-ը նախատեսում է ուղղել հետազոտություններին, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, ինչպես նաև հաշվարկային հզորությունների ընդլայնմանը՝ Claude-ի նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու և արտադրանքների ու գործընկերային ծրագրերի մասշտաբավորման համար։

Ներդրումային այս փուլը ներառում է ավելի վաղ հայտարարված՝ Amazon.com Inc.-ի 5 միլիարդ դոլարի ներդրումը։ Դրան մասնակցել են նաև Anthropic-ի ռազմավարական ենթակառուցվածքային գործընկերները՝ Micron Technology-ն, Samsung Electronics-ը և SK Hynix-ը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11