Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-0.50
EUR BUY - 426.50+1.50 EUR SELL - 432.00-1.00
OIL:  BRENT - 94.40+2.62 WTI - 91.50+4.26
COMEX:  GOLD - 4491.00-1.52 SILVER - 75.01-0.81
COMEX:  PLATINUM - 1950.30+1.42
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.7+0.28 EUR/GBP - 1.1633-0.22
FOREX:  EUR/USD - 1.1633-0.22 GBP/USD - 1.3457-0.01
STOCKS RUS:  RTSI - 1131.49-0.57
STOCKS US: DOW JONES - 51078.88+0.09 NASDAQ - 27086.81+0.42
STOCKS US: S&P 500 - 7599.96+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 66734.24-0.30 TOPIX - 3924.24-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 26038.32+2.52 SSEC - 4075.10+0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10338.95-0.68 CAC40 - 8146.59-0.45
STOCKS EUR:  DAX - 25003.04-0.40
02/06/2026  CBA:  USD - 368.53+0.18 GBP - 496.37+0.46
02/06/2026  CBA:  EURO - 429.12+0.14
02/06/2026  CBA:  GOLD - 52718-1118 SILVER - 896.4-1.1
Alphabet-ը կտեղաբաշխի բաժնետոմսեր՝ 80 մլրդ դոլարի չափով
02/06/2026 17:47
Կիսվել

Alphabet-ը կտեղաբաշխի բաժնետոմսեր՝ 80 մլրդ դոլարի չափով

Ամերիկյան Alphabet Inc.-ը, որի կազմում է Google-ը, նախատեսում է ներգրավել 80 միլիարդ դոլար՝ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով։ Նպատակը արհեստական բանականության համար հաշվարկային ենթակառուցվածքների ներդրումների ֆինանսավորումն է՝ հաճախորդների աննախադեպ պահանջարկը բավարարելու համար: Այս մասին հայտնել է ընկերությունը։

Ներդրողների թվում կլինի Berkshire Hathaway-ը, որը մասնավոր տեղաբաշխման շրջանակում կձեռք բերի Alphabet-ի բաժնետոմսեր՝ 10 միլիարդ դոլարի չափով։ Ներդրումային ընկերությունը կվճարի 351.81 դոլար յուրաքանչյուր A դասի բաժնետոմսի համար (ընդհանուր՝ 5 միլիարդ դոլար) և 348.2 դոլար՝ յուրաքանչյուր C դասի բաժնետոմսի համար (ևս 5 միլիարդ դոլար)։

Alphabet-ի տարբեր դասերի բաժնետոմսերից 30 միլիարդ դոլարի ծավալը կտեղաբաշխվի բաժանորդագրության միջոցով՝ բանկերի մասնակցությամբ։ Բացի այդ, A և C դասի բաժնետոմսերից 40 միլիարդ դոլարի փաթեթը աստիճանաբար կվաճառվի բաց շուկայում՝ ըստ կանխատեսումների սկսած 2026 թվականի երրորդ եռամսյակից։

IDram

Ընկերությունը նշում է, որ ներգրավված միջոցները կուղղվեն «ընդհանուր կորպորատիվ նպատակների», այդ թվում՝ կապիտալ ծախսերի՝ արհեստական բանականության ենթակառուցվածքների և գլոբալ հաշվարկային հզորությունների ընդլայնման համար։

Ավելի վաղ Alphabet-ը հայտարարել էր, որ ընթացիկ տարվա կապիտալ ծախսերը կարող են կազմել 180-190 միլիարդ դոլար։ Այդ ծախսերի ֆինանսավորման համար ընկերությունն արդեն թողարկել է պարտատոմսեր՝ եվրոյով, ֆունտ ստեռլինգով, իենով, կանադական դոլարով և շվեյցարական ֆրանկով։

Նշվում է, որ 2027 թվականին ներդրումները կարող են զգալիորեն գերազանցել 2026 թվականի մակարդակը։

Վերջին երեք ամիսների ընթացքում Alphabet-ի շուկայական կապիտալիզացիան աճել է 24%-ով՝ հասնելով 4.5 տրիլիոն դոլարի, մինչդեռ NASDAQ Composite-ը ավելացել է 19%-ով:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

02/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
+0.18
Եվրո (EUR)
429.12
+0.14
Ռուբլի (RUR)
5.0629
-0.0645
Լարի (GEL)
138.37
+0.15
52718
-1118
Արծաթ
896.4
-1.1