Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի
03/06/2026 12:09
Կիսվել

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

Ամերիաբանկը AMX Awards ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է 4 մրցանակի` երեքը Հայաստանի ֆոնդային բորսայի և մեկը`Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից:

Մասնավորապես, Ամերիաբանկը լավագույնն է ճանաչվել հետևյալ անվանակարգերում`

  • Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում
  • Բորսայի լավագույն անդամ ենթակառուցվածքների հետ ինտեգրման ոլորտում
  • Լավագույն հաշվետու թողարկող՝ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում
  • Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր:

2025թ. Ամերիաբանկը դարձել է Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է ընձեռել MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգին։ Այս ինտեգրման շնորհիվ MyInvest-ի օգտատերերը հնարավորություն են ստացել բջջային հավելվածից Հայաստանի ֆոնդային բորսայի տարբեր առևտրային հարթակներում իրականացնել գործարքներ իրական ժամանակում, ինչի շնորհիվ Ամերիաբանկի հաճախորդների կատարած գործարքների քանակը 2026թ. 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 150%-ով, իսկ բորսայի ամենաակտիվ հարթակներից մեկում` կորպորատիվ պարտատոմսերի հարթակում, Ամերիաբանկի հաճախորդների կատարած գործարքների մասնաբաժինը հասել է շուրջ 80%-ի:

Նշենք, որ 2025 թ. Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 63.5 մլրդ դրամ, իսկ Բանկի կողմից տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը` 98 մլրդ դրամ: Հատկանշական է, որ Ամերիաբանկը հաշվետու ժամանակահատվածում պարտքային կապիտալի շուկայում իրականացրել է 18 նախագիծ, այդ թվում` կապիտալի շուկա առաջին անգամ մուտք գործող 3 ընկերության պարտատոմսերի տեղաբաշխում: 2025թ. Ամերիաբանկը նաև իրականացրել է ընդհանուր 11 թողարկողի 34 սերիայի արժեթղթերի շուկայի ստեղծում:

2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ամերիաբանկի կողմից թողարկված և շրջանառվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի մեջ կազմել է շուրջ 28%:

Հավելենք, որ AMX-ի ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան մրցանակներ են շնորհում կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներին՝ արժևորելով նրանց նշանակալի ներդրումն ու ձեռքբերումները: Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է Հայաստանի ֆոնդային բորսայի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2