Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
03/06/2026 14:51
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի։ Հաճախորդների հետ աշխատանքի այս ուղին ընդլայնում է սպասարկման հնարավորությունները և թույլ տալիս օգտվել բանկային ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու։

Նոր մոդելի գլխավոր առավելությունը բանկային ծառայությունների հասանելիության ընդլայնումն է՝ հեռավար ձևաչափով։ Այն միտված է սպասարկման արագացմանը, հարմարավետության բարձրացմանը և Բանկի հետ մշտական կապի ապահովմանը՝ անկախ հաճախորդի գտնվելու վայրից և դիմելու ժամից։ Հաճախորդները կարող են ստանալ խորհրդատվություն, ծանոթանալ վարկային առաջարկներին և ձևակերպել վարկեր հեռավար եղանակով։ Հայտերի ուսումնասիրման գործընթացը տևում է հաշված րոպեներ։

«Տելեմարքեթինգի զարգացումը քայլ է դեպի ավելի ճկուն և ժամանակակից սպասարկման մոդել, որը հիմնված է հաճախորդների պահանջների և փոխգործակցության թվային ուղիների վրա։ Մենք ստեղծել ենք համակարգ, որի շնորհիվ բազմաթիվ հարցեր հնարավոր է լուծել հեռավար եղանակով։ Նոր մոդելը նաև ուժեղացնում է սպասարկման որակի վերահսկողությունը և օգնում առավել արդյունավետ վերլուծել հաճախորդների վարքագիծն ու նախասիրությունները։ Արդյունքում ծառայությունները դառնում են ավելի անհատականացված և հարմարավետ՝ միաժամանակ նվազեցնելով մասնաճյուղ այցելելու անհրաժեշտությունը։ Ամեն օր մենք կատարում ենք մինչև 700 զանգ հաճախորդներին, ինչի արդյունքում ունենում ենք ամսական ավելի քան 500 վարկային հայտ», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Տելեմարքեթինգի ուղղության զարգացմանը զուգահեռ` Բանկը նաև բարելավում է իր գործառնական ենթակառուցվածքը։ Տելեմարքեթինգի թիմի համար բացվել է ժամանակակից գրասենյակ` ստեղծված աշխատակիցների հարմարավետ և արդյունավետ աշխատանքն ապահովելու նպատակով։ Տարածքը հագեցած է աշխատանքային օրվա ընթացքում հարմարավետության և հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչը նպաստում է կենտրոնացված լինելու բարձր մակարդակի և հաճախորդների հետ հաղորդակցության որակի պահպանմանը։ Այս պայմանների շնորհիվ աշխատակիցները կարող են առավել կենտրոնացված զբաղվել դիմումների մշակմամբ, ինչը բարձրացնում է սպասարկման արագությունն ու արդյունավետությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2