Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Տեխնոլոգիական հսկաները մեծացնում են պարտքերը՝ արհեստական բանականության զարգացման համար
22/06/2026 15:40
Կիսվել

Տեխնոլոգիական հսկաները մեծացնում են պարտքերը՝ արհեստական բանականության զարգացման համար

Ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիաները սկսել են ակտիվորեն ներգրավել վարկային միջոցներ՝ տվյալների մշակման կենտրոնների կառուցման և արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համար: Այս մասին հայտնում է CNBC-ն։

Ընթացիկ տարում Amazon-ը, Alphabet-ը, Microsoft-ը և Meta-ն նախատեսում են այդ նպատակների համար ծախսել շուրջ 750 միլիարդ դոլար, ինչը 80%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը։ Այս լայնածավալ ներդրումները հանգեցնում են ընկերությունների դրամական պահուստների սպառմանը՝ ստիպելով նրանց դուրս գալ պարտքային շուկա։

Goldman Sachs-ի փորձագետները նշում են, որ կապիտալ ծախսերի և դրամական հոսքերի հարաբերակցությունը հասել է առավելագույն մակարդակի՝ դոթքոմների փուչիկի ժամանակներից ի վեր, իսկ այս տարի ընդհանուր ծախսերը կարող են կազմել 920 միլիարդ դոլար։

IDram

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին ղեկավարներից Քևին Ուորշը չի բացառել հիմնական տոկոսադրույքի բարձրացման հնարավորությունը, ինչն արդեն հանգեցրել է տասնամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության աճին՝ մինչև 4.45%։

KKM Financial-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Քիլբուրգի խոսքով՝ շուկայում նկատվում է արհեստական բանականության ֆինանսավորման «անհագ պահանջարկ», իսկ ՏՏ ոլորտի ղեկավարությունը պատրաստակամորեն ստանձնում է պարտքային բեռը։

Ավելի վաղ խոշոր հաշվեկշիռներ ունեցող կորպորացիաները կարող էին անտեսել տոկոսադրույքների աճը, սակայն այժմ փոխառությունների արժեքը դառնում է վճռորոշ գործոն։ Ներդրողները ստիպված են գնահատել յուրաքանչյուր առանձին կազմակերպության ռիսկերը։

Օրինակ՝ Nvidia-ն շարունակում է պահպանել ուժեղ դիրքերը՝ վերջին եռամսյակում ազատ դրամական հոսքի աճի շնորհիվ մինչև 48.5 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ մյուս խաղացողներն ակտիվորեն կապիտալ են որոնում: Աղբյուրների տվյալներով՝ վերջերս բորսա դուրս եկած SpaceX-ը պատրաստում է առնվազն 20 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11