Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
30/06/2026 14:25
Կիսվել

Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ

Երևանի քաղաքապետարանի և IDBank-ի միջև կնքված համագործակցության հուշագրով ազդարարվեց Մոսկովյան պուրակի բարեկարգման լայնածավալ ծրագրի մասին։

Բանկի 35-ամյակի առթիվ իրականացվող նախաձեռնությունը կդառնա նվեր մայրաքաղաքին և երևանցիներին՝ ուղղված հանրային տարածքների զարգացմանն ու կանաչ միջավայրի բարելավմանը։

Երևանի ամենասիրված վայրերից մեկը քաղաքին կվերադառնա նոր շնչով՝ ավելի բարեկարգ, լուսավոր և հարմարավետ միջավայրով։ Նախագծով նախատեսվում է ընդլայնել և վերականգնել կանաչ գոտիները, ներդնել ժամանակակից լուսավորության համակարգեր, արդիականացնել հանգստի գոտիները և պուրակը դարձնել ավելի գրավիչ ու կենսունակ տարածք։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ IDBank-ի համար սա պարզապես համագործակցության հուշագիր չէ, այլ Բանկի 35-ամյակի առիթով գլխավոր նվերը մայրաքաղաքին․

«Մոսկովյան պուրակը Երևանի ամենասիրված վայրերից է: Հենց այդ պատճառով էլ մենք առանց երկար վարանելու համաձայնեցինք ֆինանսավորել Կենտրոն վարչական շրջանից ստացված առաջարկը՝ բարեկարգել և նոր շունչ հաղորդել Մոսկովյան պուրակին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ միայն վերջին 5 տարիների ընթացքում IDBank-ի կողմից բնապահպանական տարբեր ծրագրերի շրջանակում տնկվել է ավելի քան 50.000 ծառ՝ վերականգնելով անտառապատ տարածքները։ Այս նախագիծն այդ ճանապարհի տրամաբանական շարունակությունն է։ Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին և բոլոր գործընկերներին այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- նշեց Մհեր Աբրահամյանը։

Քաղաքապետարանի համար այս ծրագիրը համայնք-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակ է, երբ բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը վերածվում է տեսանելի, չափելի և երկարաժամկետ քաղաքային արդյունքի։

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հատուկ ուշադրություն դարձրեց համայնք-մասնավոր հատված համագործակցության կարևորությանը․

«Նմանատիպ համագործակցությունները զգալի ազդեցություն ունեն քաղաքի միջավայրի և էկոհամակարգի փոփոխման մեջ։ Համայնքը հսկայական աշխատանք է տանում քաղաքը բարեկարգելու ուղղությամբ։  Իր հերթին մասնավոր հատվածը նույնպես իր մասնակցությունն ու ներդրումն է ունենում այդ գործում։ Հենց այս համատեղ ջանքերն ու սիներգիայի էֆեկտն են բերում երկարաժամկետ և կայուն արդյունքի»,- ընդգծեց Պետրոս Պետոյանը։

Մոսկովյան պուրակի բարեկարգման ծրագիրը ևս մեկ քայլ է Երևանի կանաչ, հարմարավետ և մարդակենտրոն քաղաքային միջավայրի ձևավորման ճանապարհին։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59