Բիզնես

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+2.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69737.69-0.01 TOPIX - 4101.96+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 23616.32+1.14 SSEC - 4041.24-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
06/07/2026  CBA:  USD - 367.47-0.32 GBP - 490.2-0.98
06/07/2026  CBA:  EURO - 419.65-1.36
06/07/2026  CBA:  GOLD - 49197+370 SILVER - 735.57+30.34
Քաթարի շեյխը գնել է Բեռլուսկոնիի սկանդալային «Չերտոզա» վիլլան՝ Սարդինիայում գտնվող
06/07/2026 20:44
Կիսվել

Քաթարի շեյխը գնել է Բեռլուսկոնիի սկանդալային «Չերտոզա» վիլլան՝ Սարդինիայում գտնվող

Քաթարի նախկին վարչապետ, շեյխ Համադ բին Ջասիմ բին Ջաբեր Ալ Թանին ձեռք է բերել Սարդինիայում գտնվող հանրահայտ «Չերտոզա» վիլլան, որը նախկինում պատկանում էր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, գրում է La Repubblica-ն։

2023 թվականին մահացած Բեռլուսկոնիի ժառանգները սկզբում կալվածքը վաճառքի էին հանել 500 միլիոն եվրոյով, սակայն ի վերջո այն վաճառվել է 150 միլիոն եվրոյով ավելի էժան՝ մոտ 350 միլիոն եվրոյով։

La Repubblica-ի տվյալներով՝ գնորդը Քաթարի նախկին վարչապետ, երկրի էմիրի զարմիկ Համադ բին Ջասիմ բին Ջաբեր Ալ Թանին է։ Պարբերականը նշում է, որ նոր սեփականատերը սիրում է հանգստանալ Սարդինիայում՝ իր 500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավով։

«Չերտոզա» կալվածքի գլխավոր առանձնատունն ունի 68 սենյակ։ Տարածքում կա սեփական ֆուտբոլային դաշտ, «միջուկային» բունկեր, արհեստական հրաբուխ, ինչպես նաև ծովափնյա ժայռի մեջ կառուցված քարանձավ՝ փոքր նավերի համար նախատեսված նավամատույցով։

Կալվածքից բացվում է տեսարան դեպի Մարինելլայի ծոց։ Բեռլուսկոնիի իշխանավարման տարիներին այն համարվում էր Իտալիայի ղեկավարի ոչ պաշտոնական ամառային նստավայրը։

Վիլլան լայնորեն հայտնի դարձավ այն բանից հետո, երբ տարածվեցին տեղեկություններ, թե այնտեղ անցկացվել են այսպես կոչված «բունգա-բունգա» երեկույթներ, որոնց, ըստ հրապարակումների, մասնակցել են նաև անչափահաս մոդելներ։ Այդ մեղադրանքները տարիներ շարունակ եղել են Իտալիայի քաղաքական և դատական քննարկումների կենտրոնում։

06/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.47
-0.32
Եվրո (EUR)
419.65
-1.36
Ռուբլի (RUR)
4.7311
-0.0275
Լարի (GEL)
139.2
-0.09
49197
+370
Արծաթ
735.57
+30.34