Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Apple-ը Broadcom-ի չիպերի համար կծախսի ավելի քան 30 միլիարդ դոլար
08/07/2026 17:52
Կիսվել

Apple-ը Broadcom-ի չիպերի համար կծախսի ավելի քան 30 միլիարդ դոլար

Apple-ը նախատեսում է ավելի քան 30 միլիարդ դոլար ներդնել Broadcom-ի չիպերի ձեռքբերման համար՝ բազմամյա նոր համագործակցության շրջանակում։ Այս մասին ասվում է iPhone-ի արտադրողի մամուլի հաղորդագրությունում։

Սա Apple-ի մինչ օրս ամենախոշոր ներդրումն է այն պարտավորությունների շրջանակում, որոնց մասին ընկերությունը հայտարարել էր անցյալ տարի: Խոսքն առաջիկա չորս տարիների ընթացքում 600 միլիարդ դոլար ներդնելու ԱՄՆ տնտեսությունում։ Նոր համաձայնագիրը հնարավորություն կտա ԱՄՆ-ում արտադրել ավելի քան 15 միլիարդ չիպ և ստեղծել հարյուրավոր նոր աշխատատեղեր։

«Apple-ը համագործակցում է ԱՄՆ վարչակազմի և ամերիկյան ընկերությունների հետ՝ երկրում կիսահաղորդիչների ամբողջական մատակարարման շղթա ձևավորելու նպատակով, և այսօրվա հայտարարությունը ևս մեկ կարևոր քայլ է այդ ուղղությամբ», – նշվում է ընկերության հաղորդագրությունում։

Անցյալ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր առնվազն 25% մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ում վաճառվող այն iPhone-ների նկատմամբ, որոնք արտադրվում են երկրի սահմաններից դուրս։

Նոր համաձայնագրի շրջանակում նախատեսվում է նաև 1.5 միլիարդ դոլարի ներդրում Ֆորտ Քոլինսում Broadcom-ի արտադրական հզորությունների ընդլայնման և արդիականացման համար։ Այնտեղ ընկերությունը կարտադրի ժամանակակից ռադիոէլեկտրոնային բաղադրիչներ և անլար կապի տեխնոլոգիաներ։

IDram

Broadcom-ն օրերս հայտարարել էր, որ Apple-ի հետ տեխնոլոգիական համագործակցությունը երկարաձգվել է մինչև 2031 թվականը։ Համաձայնագրի շրջանակում Broadcom-ը կմշակի և Apple-ին կմատակարարի մի շարք պատվերով նախագծված չիպեր, որոնք նախատեսված կլինեն ընկերության մի քանի սերնդի արտադրանքների համար։

Նշվում է, որ դրանք կլինեն ASIC (Application-Specific Integrated Circuit) տեսակի մասնագիտացված ինտեգրալ սխեմաներ, որոնց պահանջարկն արագ աճում է հատկապես արհեստական բանականության հաշվարկների համար նախատեսված սարքավորումների ստեղծման ոլորտում։ Գործարքի ֆինանսական մյուս մանրամասները չեն հրապարակվել։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Apple-ը մշակում է արհեստական բանականության համար նախատեսված հատուկ սերվերներ և ծրագրում է դրանք գործարկել 2027 թվականին։ Ըստ գործակալության՝ Broadcom-ը պատրաստում է այդ սերվերների համար նախատեսված չիպերը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84