REGO INSURANCE-ը ներկայացնում է իր նոր թվային օգնականին՝ ReDi-ին
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը շարունակում է իր թվային փոխակերպման ռազմավարությունը և ներկայացնում է իր նոր թվային օգնականին՝ ReDi-ին, որը հասանելի է Telegram հարթակում։
ReDi-ն ստեղծվել է՝ ապահովագրական ծառայությունները դարձնելու առավել հասանելի, արագ և հարմար՝ մեկ թվային միջավայրում։ Այն հաճախորդներին հնարավորություն կտա հեշտությամբ կառավարել ապահովագրական գործընթացները, ստանալ օպերատիվ պատասխաններ, օգտվել առցանց ծառայություններից և կնքել ապահովագրական պայմանագրեր՝ անմիջապես Telegram-ում։
Այս պահին ReDi-ի միջոցով արդեն հասանելի է ճամփորդական ապահովագրության առցանց ձևակերպումը։ Ընդամենը մի քանի րոպեում հնարավոր է ձեռք բերել ապահովագրություն՝ առանց գրանցման, արագ և ամբողջությամբ առցանց։
Առաջիկայում ReDi-ի հնարավորությունները զգալիորեն կընդլայնվեն։ Հաճախորդները կկարողանան մեկ վայրում տեսնել իրենց գործող ապահովագրական պայմանագրերը, ստանալ տեղեկատվություն հատուցումների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ կարևոր ծանուցումներ։
ReDi-ի գործարկումը հերթական կարևոր քայլն է «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի թվայնացման ճանապարհին։ Ընկերությունը հետևողականորեն ներդնում է նորարարական տեխնոլոգիաներ՝ ստեղծելով ժամանակակից, պարզ և հաճախորդակենտրոն ապահովագրական փորձառություն, որտեղ անհրաժեշտ ծառայությունները հասանելի են ցանկացած պահի և ցանկացած վայրից։
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»՝ ապագան ապահով է։
Միացիր ReDi-ին տելեգրամում հետևյալ հղումով՝ https://t.me/MyReGoBot
