Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Amazon-ը արհեստական բանականության ներդրման պատճառով կրճատել է ավելի քան 57 հազար աշխատակցի
13/07/2026 13:04
Կիսվել

Amazon-ը արհեստական բանականության ներդրման պատճառով կրճատել է ավելի քան 57 հազար աշխատակցի

Ամերիկյան Amazon կորպորացիան շարունակում է անձնակազմի լայնածավալ կրճատումները՝ արհեստական բանականության ակտիվ ներդրման և ծախսերի օպտիմալացման ֆոնին, հաղորդում է CNBC-ն։ 2022 թվականից ի վեր` տեխնոլոգիական հսկան աշխատանքից ազատել է ավելի քան 57 հազար աշխատակցի, ինչը կազմում է ընկերության կորպորատիվ անձնակազմի շուրջ 16%-ը։

ԱՄՆ տեխնոլոգիական ոլորտում ընթացիկ տարվա ընթացքում աշխատանքը կորցրել է շուրջ 140 հազար մարդ։ Միևնույն ժամանակ, Challenger, Gray & Christmas խորհրդատվական ընկերության փորձագետների գնահատմամբ՝ 2026 թվականին աշխատանքից ազատումների 23%-ի պատճառը դարձել է նեյրոցանցերի զարգացումը։

IDram

Amazon-ի գլխավոր գործադիր տնօրեն Էնդի Ջեսսին նախազգուշացրել է աշխատակիցներին, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ արդյունավետության բարձրացումն անխուսափելիորեն կհանգեցնի անձնակազմի թվաքանակի հետագա կրճատմանը։ Ընկերության նախկին աշխատակիցները ստիպված են մրցակցել աշխատաշուկայի գերհագեցած պայմաններում՝ հազարավոր մասնագետների հետ, որոնք ազատվել են նաև Meta, Salesforce, Cisco և Oracle ընկերություններից՝ հաճախ համաձայնելով ավելի ցածր աշխատավարձի կամ անցնելով աշխատանքի ավելի փոքր ստարտափներում։

Amazon-ի պատմության մեջ ամենախոշոր կրճատումների ալիքը տեղի է ունեցել հունվարի վերջին, երբ աշխատանքից ազատվել է 16 հազար մարդ։ Դրանից երեք ամիս առաջ ընկերությունը հրաժեշտ էր տվել ևս 14 հազար աշխատակցի։

Գարնանը կորպորացիան իրականացրել է օպտիմալացման լրացուցիչ փուլեր հաճախորդների սպասարկման և երրորդ կողմի վաճառողների աջակցման բաժիններում։ Միաժամանակ, ԱՄՆ-ում բարձր վարձատրվող հաստիքների կրճատմանը զուգահեռ, ընկերությունն ընդլայնում է աշխատակիցների հավաքագրումը ավելի էժան աշխատուժ ունեցող երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, որպեսզի ազատի հարյուրավոր միլիարդավոր դոլարներ՝ արհեստական բանականության ոլորտում ներդրումներ կատարելու համար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11