Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
13/07/2026 14:09
Կիսվել

Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին

Հուլիսի 9-ին Ամերիաբանկը մեկ հարկի տակ համախմբեց «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներին:

Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ պետական կամ մասնավոր բուհերում: Մրցույթի արդյունքում 200 ուսանող 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ:

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթը երկրորդ տարին անընդմեջ իրականացվել է  «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ: Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ գործող պետական կամ ոչ պետական բուհերի ուսանողները, որոնք դիմելու պահին ունեին Ամերիաբանկի Visa Student տեսակի գործող քարտ: Հաղթողներն ընտրվել են երկու չափանիշների համադրմամբ` կուտակային միջին որակական գնահատական /ՄՈԳ/ և մրցույթի շրջանակում անցկացվող ինտելեկտուալ թեստի արդյունքներ:

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2024թ.-ին, կրթաթոշակ է տրամադրվել ՀՀ 15 բուհից 160 ուսանողի: Մինչ օրս «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի շրջանակում հաղթող է ճանաչվել և կրթաթոշակի արժանացել ՀՀ 18 պետական և մասնավոր բուհ ներկայացնող 360 ուսանող: Բացի դրանից, 2024թ. մրցույթի արդյունքներով 10 ուսանող մասնակցել է կարճաժամկետ կրթական ծրագրի ԱՄՆ Բերքլիի համալսարանում, ևս 3-ը ստացել է ֆինանսավորում իրենց ներկայացրած ծրագրերի իրագործման համար:

Նշենք, որ Ամերիաբանկն ունի նաև հատուկ առաջարկներ ուսանողների համար: Մասնավորապես, Visa Student քարտը տրամադրվում է անվճար` 4 տարով առանց սպասարկման վճարի: Visa Student քարտի միջոցով ուսանողների համար ներկա պահին հասանելի են հետևյալ արտոնությունները`

  • Տարեկան 3% դրույքաչափով տոկոսի կուտակում քարտային հաշվի դրական մնացորդին
  • Զեղչեր մի շարք կրթական և ժամանցային միջոցառումների համար, օրինակ` 10% զեղչ British Council-ում անգլերենի առցանց դասընթացների համար, 15% զեղչ edX և GetSmarter առցանց կրթական հարթակներում դասընթացների համար, ինչպես նաև KinoPark-ից օգտվելու համար և այլն: Մանրամասն` այստեղ:

Բացի Visa Student քարտի միջոցով հասանելի առավելություններից, Ամերիաբանկն առաջարկում է նաև մինչև 2 մլն ՀՀ դրամի չափով ուսանողական վարկ` աջակցելու համար ուսանողներին կրթավճարի ծախսերը հոգալու հարցում: Մանրամասն` այստեղ:

Իսկ հետաքրքիր նորությունների և հատուկ առաջարկների մասին առաջինն իմանալու համար ուսանողները կարող են բաժանորդագրվել Ամերիաբանկի AmeriaStudent Telegram-յան ալիքին: Ընդգծենք, որ առաջիկայում ուսանողների համար այլ հետաքրքիր նորություններ ևս լինելու են:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2