Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը. Հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը դարձյալ Viva-ն է
15/07/2026 18:02
Կիսվել

Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը. Հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը դարձյալ Viva-ն է

Երևանում 23-րդ անգամ մեկնարկել է սիրված ու նաև երկրի սահմաններից դուրս լայն ճանաչում գտած կինոփառատոնը՝ «Ոսկե ծիրանը»: Արտերկրից Երևան ժամանած հյուրերին, կինոդահլիճում բացվող կինոպատուհանից փառատոնը կներկայանա նոր, հետաքրքիր և բազմաբովանդակ շերտերով: Այս տարվա փառատոնի ուղերձն արդեն իսկ ինքնատիպ է ու կարևոր. կինոյից ակնկալել ոչ թե բացատրություն, այլ՝ բացահայտում: Դրա հիմքում աշխարհը մեկ այլ՝ զգացմունքային տեսանկյունից ճանաչելու, զգալու և վերաիմաստավորելու ցանկությունն է:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիային: Երևանյան ամառը խոստանում է վերածվել աշխարհընկալման ազնիվ ու խորքային բացահայտման՝ կինոյի և պոեզիայի համադրության միջոցով: Գլխավոր պաստառի հեղինակն աշխարհահռչակ նկարիչ և դիզայներ Իգոր Գուրովիչն է, որի աշխատանքները բազմիցս հայտնվել են միջազգային ուշադրության կենտրոնում և արժանացել բարձր գնահատականի։ Գուրովիչի աշխատանքը հուշում է՝ կինոն և պոեզիան պետք է դիտարկել որպես ստեղծագործական ազատության և մարդկային զգայունության տարածք։ Մեկ շաբաթ շարունակ կցուցադրվեն մրցույթային ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում ամենահեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի և այլ կինոփառատոններից:

23-րդ «Ոսկե ծիրանի» պաշտոնական բացմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ, մշակույթի գործիչներ, փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, արտերկրից ժամանած պատվավոր հյուրեր և այլք:

Արդեն 15-րդ անգամ Հայաստանի մշակութային անցուդարձին յուրահատուկ շունչ հաղորդող, հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը Viva-ն է: Փառատոնը մեկնարկել է Թամարա Ստեփանյանի՝ «Արտոյի երկիրը» ֆիլմով։

«Արվեստի կարևորության մասին կարելի է խոսել միայն արվեստի լեզվով: Մարդկությանը դա անհրաժեշտ է ոչ թե ուղղակի արտահայտվելու, այլ զարգացման համար: Այդ մասին մեզ հուշում են բոլոր ժամանակների մեծերը: Դանթեին և Բրոդսկուն բաժանում է վեց դար, սակայն երկուսն էլ նույն ճշմարտության տարբեր կողմերն են ներկայացրել: Դանթեն հուշում է, որ աշխարհը շարժվում է սիրո ուժով, իսկ Բրոդսկին՝ որ մարդն իր բարձրագույն կոչմանն է ձգտում պոեզիայի միջոցով: Արվեստը սիրո լեզու է: Ուրախ եմ արձանագրել, որ Viva-ն արդեն 15 տարի, այս կինոփառատոնի միջոցով ձգտում է կարևոր պատգամ հասցնել մարդկանց», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Պոեզիան պարզապես հանգ ու ռիթմ չէ։ Այն մարդկային փորձառության, զգացմունքների և մտքի արտահայտման լեզու է, որը հնարավորություն է տալիս տեսնել աշխարհը նոր տեսանկյունից։ Այս տարվա պաստառով կինոփառատոնը հանդիսատեսին հրավիրում է ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրել դրա ներսում, լինել զգայուն, հետաքրքրասեր և բաց՝ աշխարհի հանդեպ, դառնալ կինոյի պոետիկ տարածության մի մասը», – ասել է փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:

Փառատոնի ընթացքում Հայաստանում կլինեն կինոաշխարհում համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ:

23-րդ «Ոսկե ծիրանի» միջազգային ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուզները: Ավստրիական ժամանակակից կինոյի առաջատար դեմքերից համարվող Հաուզների ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում: Դրանք մեծ ճանաչում են գտել ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար: Տարածաշրջանային մրցույթի ժյուրին գլխավորում է Մահմուդ Քալարին, ով իրանական կինոյի խորհրդանիշ ռեժիսորներ Աբաս Քիառոստամիի, Ջաֆար Փանահիի և Մոհսեն  Մախմալբաֆի ֆիլմերը նկարահանած հայտնի օպերատորն է։

Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարարվի Գոդֆրի Ռեջոյի «Ժուկով-Ժամանակին»  ֆիլմով։ Իսկ մինչև այդ, առջևում սպասվում են հետաքրքիր դիտումներ, մշակութային եռուզեռ, միջազգային ժյուրիի հագեցած աշխատանք և հանդիսատեսի բուռն քննարկումներ:

Փառատոնի գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան։ Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69