Բիզնես

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
28/07/2026 11:53
Կիսվել

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Արարատի Շահումյան 24/2 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Նորացված և առավել հարմարավետ միջավայրը նախատեսված է բաժանորդների սպասարկումն արագ, մատչելի և որակյալ ապահովելու համար։

Վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը ձևավորվել է որպես մեկ միասնական հարթակ, որտեղ բաժանորդը կարող է ոչ միայն միանալ ծառայություններին կամ ստանալ խորհրդատվություն, այլև տեղում ծանոթանալ Ucom-ի ամբողջական թվային էկոհամակարգին՝ ֆիքսված ինտերնետից և շարժական կապից մինչև հեռուստատեսություն, Wi-Fi լուծումներ և խելացի սարքեր։

«Ucom-ի համար կարևոր է, որ ժամանակակից կապի ծառայությունները հասանելի լինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի բոլոր մարզերում։ Մենք շատ ենք կարևորում սպասարկման կենտրոնների նորացումը՝ մեր բաժանորդներին հարմարավետ միջավայրում սպասարկելու և նրանց առօրյա փորձառությունը բարելավելու համար», –նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Շահումյան 24/2-ի սպասարկման սրահում՝ հուլիսի 27-ից օգոստոսի 31-ը ներառյալ, Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդն ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով և առավել մատչելի գնով։ Բացի այդ, մինչև օգոստոսի 7-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։

Ucom-ը հետևողականորեն շարունակում է ներդրումներ կատարել իր սպասարկման ցանցի զարգացման և արդիականացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բաժանորդներին ապահովել հասանելի, հարմար և որակյալ սպասարկմամբ Հայաստանի տարբեր քաղաքներում և համայնքներում։

Նշենք, որ ծառայությունների հասանելիությունը երկրի բոլոր հատվածներում ապահովելու նպատակով Ucom-ն արդեն բացել է վաճառքի և սպասարկման 74 կենտրոն, որոնցից 52-ը գործում են մարզերում, իսկ 22-ը՝ Երևանում։

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37