«Արմենիա վայն»-ը կզբաղվի նաև շամպայնի արտադրությամբ
Կառավարությունը վեց ամսով երկարաձգել է «Արմենիա վայն» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը, որը սպառվել է 2013թ. նոյեմբերի 30-ին:
Կառավարությունից հայտնում են, որ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անհրաժեշտ սարքավորումների ներկրումը ձգձգվել է ոչ ընկերության մեղքով:
Նշենք, որ «Արմենիա վայն» ընկերության կողմից արտադրվող գինու 25 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, ՌԴ, Լիտվա, Բուլղարիա, Չեխիա, Ֆրանսիա:
Այժմ հիմնվում է փրփրուն գինու (շամպայնի) արտադրություն: