Բիզնես

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+1.50 EUR SELL - 422.00+0.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63754.90-0.94 TOPIX - 3960.03-1.08
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.40+0.48 SSEC - 3809.66-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
03/08/2026  CBA:  USD - 365.98-0.22 GBP - 492.65+0.4
03/08/2026  CBA:  EURO - 421.76+0.63
03/08/2026  CBA:  GOLD - 47379-1023 SILVER - 679.22-4.3
Աշխարհի առաջնությունից հետո միլիարդատերերը մեծացնում են ներդրումները ֆուտբոլային ակումբներում
03/08/2026 18:01
Կիսվել

Աշխարհի առաջնությունից հետո միլիարդատերերը մեծացնում են ներդրումները ֆուտբոլային ակումբներում

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո եվրոպական ֆուտբոլի նկատմամբ ներդրումային հետաքրքրությունը նոր թափ է ստացել։ Լակշմի Միթալը և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հետաքրքրված են Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի՝ Liverpool-ի բաժնետոմսերով։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս միտումը կարող է արմատապես փոխել եվրոպական ֆուտբոլի ֆինանսական մոդելը։

Աշխարհի առաջնությունը FIFA-ի համար դարձել է ռեկորդային եկամտի աղբյուր՝ ապահովելով շուրջ 14 մլրդ դոլարի հասույթ և 11 մլրդ դոլարի զուտ շահույթ։ Չնայած տոմսերի բարձր գներին և ԱՄՆ-ի վիզային սահմանափակումներին, մրցաշարի կոմերցիոն հաջողությունը մեծացրել է ներդրողների հետաքրքրությունը հատկապես Անգլիայի Պրեմիեր լիգայի (APL) նկատմամբ։

Սակայն, ըստ հոդվածի, ակումբների բարձր գնահատականները միշտ չէ, որ արտացոլում են դրանց իրական ֆինանսական վիճակը։ Թեև հեռարձակման իրավունքները շարունակում են եկամտի հիմնական աղբյուրը լինել, դրանց աճը դանդաղում է, մինչդեռ տրանսֆերների և աշխատավարձերի ծախսերը շարունակում են արագ աճել։ Արդյունքում, Պրեմիեր լիգայի ակումբները 2025 թվականին գրանցել են մոտ 950 մլն ֆունտ ստերլինգ նախահարկային զուտ վնաս, չնայած 6.8 մլրդ ֆունտ հասույթին։

Հոդվածում ընդգծվում է նաև եվրոպական և ամերիկյան սպորտային մոդելների տարբերությունը։ ԱՄՆ-ում խոշոր լիգաները գործում են փակ ֆրանշիզների սկզբունքով՝ ապահովելով կայուն եկամուտ և սահմանափակելով ֆինանսական ռիսկերը, մինչդեռ Եվրոպայում մրցակցային համակարգը ստիպում է ակումբներին չափազանց մեծ միջոցներ ծախսել մրցունակությունը պահպանելու համար։

Միևնույն ժամանակ, ավանդական հովանավորների փոխարեն եվրոպական ֆուտբոլ են մտնում ամերիկյան ներդրումային ֆոնդերն ու ֆինանսական կոնսորցիումները, որոնք առաջնահերթություն են տալիս ներդրումների վերադարձին։ Եթե հեռուստատեսային իրավունքների արժեքի աճը դադարի, իսկ ակումբները շարունակեն վնասներ կրել, հնարավոր է, որ ներդրողները սկսեն վաճառել իրենց ակտիվները՝ խորացնելով ֆինանսական ճգնաժամը։

Հեղինակի գնահատմամբ՝ այս պայմաններում կրկին օրակարգ կարող է վերադառնալ Եվրոպական Սուպերլիգայի գաղափարը՝ ամերիկյան փակ լիգաների մոդելով։ Միաժամանակ FIFA-ի նախագահ Gianni Infantino-ն բանակցում է Աշխարհի առաջնության կոմերցիոն իրավունքների վաճառքի շուրջ ամերիկացի ներդրողների հետ, ինչը, ըստ հոդվածի, կարող է արագացնել ֆուտբոլի կոմերցիոնացումը և այն աստիճանաբար վերածել ամերիկյան մոդելի ժամանցային բիզնեսի։

03/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.98
-0.22
Եվրո (EUR)
421.76
+0.63
Ռուբլի (RUR)
4.5639
-0.0426
Լարի (GEL)
139.54
+0.02
47379
-1023
Արծաթ
679.22
-4.3