SpaceX-ը ԱՄՆ կառավարությունից ստացել է 6 մլրդ դոլարի պայմանագրեր Starshield-ի զարգացման համար
SpaceX-ը 2026 թվականի երկրորդ եռամսյակում ԱՄՆ կառավարությունից ստացել է 6 մլրդ դոլարի պայմանագրեր՝ ռազմական Starshield արբանյակային համակարգի զարգացման համար։ Այդ մասին հայտարարել է SpaceX-ի նախագահ Գվին Շոթվելը։
«Ինչ վերաբերում է պետական հատվածին, ապա երկրորդ եռամսյակում մենք կնքել ենք ավելի քան 6 մլրդ դոլարի պայմանագրեր, որոնք ուղղված են Տիեզերական ուժերի խոշոր ծրագրերին աջակցելուն՝ մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող կապի և դիտարկման համակարգեր ապահովելու նպատակով։ Մենք այս ոլորտում տեսնում ենք հետագա զգալի աճի ներուժ», — ասել է Շոթվելը ընկերության եռամսյակային հաշվետվության հրապարակմանը նվիրված կոնֆերանս զանգի ընթացքում։
Օրերս հրապարակված SpaceX-ի հաշվետվության համաձայն՝ 6 մլրդ դոլարի պայմանագրերը վերաբերում են Starshield արբանյակային ցանցին։
Reuters-ը դեռևս 2024 թվականի մարտին հայտնել էր, որ SpaceX-ը, ԱՄՆ հետախուզական ծառայությունների հետ կնքված գաղտնի պայմանագրի շրջանակում, մշակում է հարյուրավոր արբանյակներից բաղկացած ցանց։
2025 թվականին Իլոն Մասկը հայտարարել էր, որ Starshield համակարգն արդեն օգտագործվում է ԱՄՆ ազգային պաշտպանության նպատակներով։
