Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 425.50+1.00
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
SpaceX-ի արբանյակային հավակնությունները մեծացնում են ճնշումը մրցակիցների վրա
05/08/2026 17:35
Կիսվել

SpaceX-ի արբանյակային հավակնությունները մեծացնում են ճնշումը մրցակիցների վրա

Reuters-ի փոխանցմամբ՝ SpaceX-ն ավելի հաճախ է իր Falcon 9 հրթիռների մեկնարկային հզորությունները հատկացնում սեփական Starlink արբանյակների արձակմանը, ինչի հետևանքով սահմանափակվում են այն տիեզերական ընկերությունների հնարավորությունները, որոնք երկար ժամանակ ապավինում էին Իլոն Մասկի ընկերությանը՝ իրենց արբանյակները ուղեծիր դուրս բերելու համար։

Reuters-ի վերլուծության համաձայն՝ Starlink-ի բաժինը SpaceX-ի առաքելություններում 2020 թվականի 54%-ից 2026 թվականին աճել է մինչև մոտ 79%։

Վերջին ամիսներին առնվազն յոթ տիեզերական ընկերություն տեղեկացվել է, որ Falcon 9-ի բոլոր մեկնարկները մինչև 2028–2029 թվականները գրեթե ամբողջությամբ ամրագրված են։ Սա պայմանավորված է SpaceX-ի՝ ամբողջությամբ բազմակի օգտագործման Starship հրթիռին անցնելու ծրագրերով։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Starship-ով իրականացվող մեկ Starlink առաքելությունը կարող է ընկերությանը տասնյակ միլիոնավոր դոլարներով ավելի մեծ եկամուտ ապահովել, քան առևտրային հաճախորդի բեռի արձակումը։ 2025 թվականին Starlink-ը բերել է 11.4 մլրդ դոլարի եկամուտ, մինչդեռ SpaceX-ի տիեզերական և արձակման բիզնեսը՝ 4.1 մլրդ դոլար։ Անցած տարի Starlink-ն ապահովել է ընկերության ընդհանուր եկամտի մոտ 60%-ը։

SpaceX-ը նախատեսում է 2026 թվականի վերջին իրականացնել Starship-ի առաջին ուղեծրային թռիչքը՝ հաջորդ սերնդի Starlink արբանյակների արձակմամբ։ Ընկերությունը նաև հայտարարել է, որ ապագայում կարող է ուղեծիր դուրս բերել մինչև 1 միլիոն արևային էներգիայով աշխատող արբանյակ, որոնք կծառայեն որպես արհեստական բանականության (AI) ուղեծրային տվյալների մշակման կենտրոններ։

Միաժամանակ NASA-ն պայմանագիր է կնքել SpaceX-ի հետ՝ 2028 թվականից Starship-ը Լուսնի վայրէջքի մոդուլ օգտագործելու համար։ Փորձագետները կարծում են, որ NASA-ի ծրագրերը և Starlink-ի ընդլայնումը կարող են առաջին տարիներին զգալիորեն սահմանափակել երրորդ կողմի հաճախորդների հասանելիությունը։

SpaceX-ն իր IPO-ի ազդագրում նույնպես նշել է, որ կարող է առաջնահերթություն տալ սեփական բեռների արձակմանը՝ ԱՄՆ կառավարության կամ այլ հաճախորդների լրացուցիչ պատվերների փոխարեն։

Falcon 9-ը երկար տարիներ եղել է ԱՄՆ տիեզերական արդյունաբերության հիմնական հրթիռը՝ բազմակի օգտագործման առաջին աստիճանի և բարձր արձակման հաճախականության շնորհիվ։ Սակայն դրա արժեքը 2013 թվականի մոտ 54 մլն դոլարից աճել է մինչև մոտ 74 մլն դոլար։

Միաժամանակ մրցակիցները շարունակում են բախվել դժվարությունների։ Blue Origin-ի New Glenn հրթիռը մայիսին պայթել է մեկնարկային հարթակում և շահագործման չի վերադառնա առնվազն մինչև տարեվերջ։ United Launch Alliance-ի Vulcan հրթիռը փետրվարից չի օգտագործվում արագացուցիչի հետ կապված խնդիրների պատճառով։

Մինչդեռ Rocket Lab-ը մշակում է ամբողջությամբ բազմակի օգտագործման Neutron հրթիռը և 8 մլրդ դոլարով ձեռք է բերում Iridium-ը։ Ընկերությունը նաև արտադրում է արբանյակային բաղադրիչներ և ընդգծում է, որ իր բիզնեսի հաջողությունը կախված է նրանից, թե հաճախորդները որքան հեշտ կկարողանան օգտվել արձակման ծառայություններից։

Վերլուծաբանների կարծիքով՝ եթե SpaceX-ը շարունակի սեփական արբանյակներին առաջնահերթություն տալ, տիեզերք հասանելիության արժեքը կարող է շարունակել աճել, իսկ սեփական ուղեծրային դասի հրթիռ չունեցող փոքր և նորաստեղծ տիեզերական ընկերությունները կհայտնվեն ավելի բարդ մրցակցային պայմաններում։

05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03