Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Apple-ին սպառնում է ավելի քան 30 մլրդ դոլարի հայց՝ լուսանկարներում դեմքերի ճանաչման գործառույթի պատճառով
05/08/2026 17:45
Կիսվել

Apple-ին սպառնում է ավելի քան 30 մլրդ դոլարի հայց՝ լուսանկարներում դեմքերի ճանաչման գործառույթի պատճառով

ԱՄՆ Իլինոյս նահանգի դատարանը թույլատրել է կոլեկտիվ հայցի քննությունը, որով Apple-ը մեղադրվում է նահանգի Կենսաչափական տվյալների գաղտնիության պաշտպանության մասին օրենքի խախտման մեջ։ Եթե դատարանը վճիռ կայացնի հօգուտ հայցվորների, ընկերությունը կարող է պարտավորվել վճարել ավելի քան 30 մլրդ դոլարի փոխհատուցում։

Հայցը, որը 2020 թվականի մարտին ներկայացրել են Apple-ի շուրջ տասը սարքի սեփականատերեր, վերաբերում է Apple Photos հավելվածի People գործառույթին։ Հայցվորների պնդմամբ՝ այն մշակում է օգտատերերի կենսաչափական տվյալները՝ խախտելով BIPA-ի պահանջները, որը քաղաքացիներին իրավունք է տալիս վերահսկել իրենց կենսաչափական տվյալների մշակումը և հրաժարվել դրանից։ Օրենքը նախատեսում է 1.000 դոլար տուգանք յուրաքանչյուր ոչ դիտավորյալ խախտման և 5.000 դոլար՝ յուրաքանչյուր դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտման համար։

Նմանատիպ գործով նախկինում պատասխանատվության էր ենթարկվել Meta-ն (այն ժամանակ՝ Facebook)՝ կնքելով 650 մլն դոլարի հաշտության համաձայնագիր, ինչպես նաև լրացուցիչ 68.5 մլն դոլարի համաձայնագիր՝ Instagram-ի հետ կապված խախտումների համար։

Apple-ի դեմ ներկայացված հայցը 2020 թվականից մի քանի անգամ վերանայվել է։ Հայցվորները լրացուցիչ ապացույցներ են ներկայացրել, իսկ ընկերությունը բազմիցս փորձել է հասնել հայցի մերժմանը։ Սակայն այս տարվա հունիսին դատարանը վերջնականապես հաստատել է դրա՝ որպես կոլեկտիվ հայցի կարգավիճակը։ Հայցվորները ներկայացնելու են շուրջ 6.5 միլիոն մարդու շահերը։

Եթե դատարանը որոշի, որ Apple-ը խախտել է BIPA-ն, փոխհատուցման ընդհանուր չափը կարող է հասնել 32.5 մլրդ դոլարի։ Ընկերությունը փորձել է բողոքարկել կոլեկտիվ հայցի կարգավիճակի վերաբերյալ որոշումը, սակայն միջնորդությունը մերժվել է։ Այժմ գործը կվերադառնա շրջանային դատարան՝ ըստ էության քննության փուլ, որտեղ հայցվորները պետք է ապացուցեն, որ Apple-ը խախտել է օրենքի պահանջները։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2