Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Nvidia-ն բացահայտել է իր բազմամիլիարդանոց բաժնեմասերը SpaceX-ում և Intel-ում
17/08/2026 15:08
Կիսվել

Nvidia-ն բացահայտել է իր բազմամիլիարդանոց բաժնեմասերը SpaceX-ում և Intel-ում

Օրերս հրապարակված Nvidia-ի ֆինանսական հաշվետվությունը նոր մանրամասներ է ներկայացրել արհեստական բանականության համար չիպերի խոշորագույն արտադրողի ներդրումային ռազմավարության վերաբերյալ։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ Իլոն Մասկի SpaceX-ում ընկերության բաժնեմասի արժեքը հասել է գրեթե 21 մլրդ դոլարի, իսկ Intel-ում բաժնեմասը գնահատվում է 30 մլրդ դոլար։

Nvidia-ն տնօրինել է մոտ 122.8 մլն SpaceX-ի բաժնետոմս և շուրջ 214.8 մլն Intel-ի բաժնետոմս։ Bloomberg-ը նշում է, որ ընկերությունն առաջին անգամ հրապարակել է SpaceX-ում իր բաժնեմասի արժեքը այն բանից հետո, երբ ներդրում էր կատարել xAI-ում։ Ավելի վաղ այս տարի xAI-ը միավորվել էր SpaceX-ի հետ՝ նախքան բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկը (IPO)։ 2025 թվականին Nvidia-ն xAI-ում ներդրել էր մինչև 2 մլրդ դոլար՝ օգտագործելով բաժնային և պարտքային ֆինանսավորում հատուկ նպատակով ստեղծված ընկերության (SPV) միջոցով, որը ձևավորվել էր xAI-ի հաշվողական նախագծի համար պրոցեսորներ ձեռք բերելու նպատակով։

Հաշվետվության համաձայն՝ Nvidia-ի Intel-ում բաժնեմասի արժեքը երեք ամսում աճել է մոտ 9.5 մլրդ դոլարից մինչև 30 մլրդ դոլար։ Ներդրումն իրականացվել էր դեռ անցյալ տարի, երբ Nvidia-ն համաձայնել էր Intel-ում ներդնել 5 մլրդ դոլար և հայտարարել էր անհատական համակարգիչների ու տվյալների մշակման կենտրոնների համար չիպերի համատեղ մշակման մասին։

Nvidia-ի ներդրումային պորտֆելում ներառված էին նաև Coherent, Generate Biomedicines, Nebius Group, Nokia և Synopsys ընկերությունների բաժնետոմսերը։

IDram

Marketcap-ի տվյալներով՝ շուկայական կապիտալիզացիայով աշխարհի խոշորագույն հրապարակային ընկերությունների շարքը հետևյալն է.

Nvidia — 5.453 տրլն դոլար
Apple — 4.464 տրլն դոլար
Alphabet (Google) — 4.201 տրլն դոլար
Microsoft — 3.678 տրլն դոլար
Amazon — 2.833 տրլն դոլար
TSMC — 2.211 տրլն դոլար
Broadcom — 1.869 տրլն դոլար
SpaceX — 1.844 տրլն դոլար

Վերջերս Nvidia-ն հայտարարել էր արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համար արտաքին կապիտալ ներգրավելու նախաձեռնության մեկնարկի մասին։ The Financial Times-ի տեղեկություններով՝ ընկերությունը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Apollo, BlackRock, Blackstone, Brookfield, Goldman Sachs և KKR ֆինանսական կազմակերպությունների հետ։ Նախաձեռնությունը նախատեսում է ստեղծել հաշվողական ռեսուրսների ֆինանսավորման հարթակներ, որոնք կարող են ներգրավել ավելի քան 500 մլրդ դոլար՝ տվյալների մշակման կենտրոնների կառուցման և Nvidia-ի տեխնոլոգիաների վրա հիմնված հաշվարկային հզորությունների ընդլայնման համար։

Բացի այդ, The Wall Street Journal (WSJ)-ի տվյալներով, Nvidia-ն բանակցություններ է վարում OpenAI-ի հետ՝ շուրջ 250 մլրդ դոլարի ֆինանսավորման շուրջ՝ լայնածավալ տվյալների մշակման կենտրոնի կառուցման նախագծի շրջանակում։ Ըստ պարբերականի՝ այս գործարքը կարող է դառնալ «ԱՄՆ-ում արհեստական բանականության բումի պատմության ամենահավակնոտ նախագծերից մեկը»։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04