Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
ԱՄՆ-ն ճնշում է Apple-ին՝ դեֆիցիտի պայմաններում չինական չիպեր օգտագործելու պատճառով
17/08/2026 15:45
Կիսվել

ԱՄՆ-ն ճնշում է Apple-ին՝ դեֆիցիտի պայմաններում չինական չիպեր օգտագործելու պատճառով

Թրամփի վարչակազմը կոչ է արել Apple-ին չգնել հիշողության չիպեր չինական արտադրողներից այն ժամանակ, երբ iPhone արտադրողը փորձում է դեֆիցիտի պայմաններում գտնել նոր մատակարարներ։ Դեֆիցիտը պայմանավորված է արհեստական բանականության ոլորտի աճող պահանջարկով:

Առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը հայտարարել է, որ ինքն Apple-ին հայտնել է՝ վարչակազմը դեմ է խոշոր ամերիկյան ընկերությունների կողմից Չինաստանից հիշողության չիպերի ձեռքբերմանը։

Իրավիճակին ծանոթ աղբյուրների տվյալներով՝ Apple-ը փորձարկում է ChangXin Memory Technologies և Yangtze Memory Technologies ընկերությունների արտադրած չիպերը՝ Չինաստանում վաճառվող սարքերում հնարավոր օգտագործման համար։

Արհեստական բանականության հիմքով տվյալների մշակման կենտրոններ կառուցող ընկերությունների կողմից աճող պահանջարկը հիշողության չիպերի դեֆիցիտ է առաջացրել և հանգեցրել գների աճի։ Ծախսերի ավելացումը Apple-ին և սպառողական էլեկտրոնիկայի այլ արտադրողներին ստիպել է բարձրացնել իրենց արտադրանքի գները։

IDram

Apple-ի գլխավոր գործառնական տնօրեն Սաբիհ Խանը հրաժարվել է հաստատել, որ ընկերությունը փորձարկում է չինական չիպեր։ Նա հայտարարել է, որ դեֆիցիտի մասշտաբները Apple-ին ստիպում են դիտարկել բոլոր հասանելի տարբերակները, այդ թվում՝ գործող մատակարարներին օգնել ընդլայնելու արտադրությունն ԱՄՆ-ում։

ԱՄՆ-ի կանոնակարգերը ամերիկյան ընկերություններից պահանջում են արտոնագիր ստանալ՝ նախքան CXMT-ի կամ YMTC-ի հետ արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։ Նման տեղեկատվությունն անհրաժեշտ է Apple-ի համար անհատականացված չիպերի արտադրության նպատակով։

Միևնույն ժամանակ, Apple-ը շարունակում է հնարավորություն ունենալ չինական ընկերություններից գնելու ստանդարտ, պատրաստի բաղադրիչներ և նրանց հետ բանակցելու գների շուրջ։

Micron Technology-ն դիմել է վարչակազմին՝ խնդրելով արգելել Apple-ին չինական հիշողության չիպերի օգտագործումը։ Ընկերությունը պնդում է, որ նման գնումները վնաս կհասցնեն ներքին արտադրությանը և կհակասեն Վաշինգտոնի՝ կիսահաղորդիչների արտադրությունը ԱՄՆ վերադարձնելու (reshoring) նպատակներին։

Այն նահանգները ներկայացնող սենատորները, որտեղ հիշողության չիպեր արտադրողները նախատեսում են ընդլայնել իրենց գործունեությունը, նույնպես հուլիսին նամակ են ուղարկել Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքին՝ կոչ անելով ընկերությանը չհամագործակցել չինացի մատակարարների հետ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72