Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Goldman Sachs-ի վերլուծաբանները պարզել են, թե ում աշխատանքն է ԱԲ-ն արդեն խլել
20/08/2026 17:55
Կիսվել

Goldman Sachs-ի վերլուծաբանները պարզել են, թե ում աշխատանքն է ԱԲ-ն արդեն խլել

Goldman Sachs-ի տվյալներով՝ արհեստական բանականությունն արդեն սկսում է ճնշում գործադրել խոշորագույն զարգացած տնտեսությունների աշխատաշուկաների վրա, ընդ որում ազդեցությունը տարբերվում է՝ կախված ոլորտից և աշխատողների որակավորման մակարդակից։

Ինչպես հաղորդում է CNBC, ամերիկյան ներդրումային բանկն իր ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ այն ոլորտներում, որտեղ ԱԲ-ի միջոցով ավտոմատացումն առավել տարածված է, թափուր աշխատատեղերի թվի աճը ընդհանուր առմամբ դանդաղել է 2022 թվականի երկրորդ կեսից։ Հոդվածի համաձայն՝ այդ կապը հատկապես հստակ է դրսևորվում Գերմանիայում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում։

Օրերս հրապարակված Goldman Sachs-ի զեկույցում նշվում է, որ 2022 թվականից ի վեր տեղեկատվական և հաղորդակցական ծառայությունների ոլորտում՝ ԱԲ-ի ազդեցությանը առավել ենթակա ոլորտներից մեկում, զբաղվածության աճը դանդաղել է գրեթե բոլոր խոշոր զարգացած տնտեսություններում։

Goldman-ի տվյալներով՝ քոլ-կենտրոններում, կառավարման խորհրդատվության և գովազդի ոլորտներում զբաղվածության մակարդակը զարգացած շուկաներում զգալիորեն նվազել է պատմական միտումից ցածր։

Հատկապես առանձնանում են քոլ-կենտրոնները։ Ներկայում այդ ոլորտում զբաղվածությունը ԱՄՆ-ում միտումային մակարդակից ցածր է 39%-ով, Կանադայում՝ 33%-ով, իսկ Գերմանիայում՝ 27%-ով, վկայում են զեկույցում ներկայացված տվյալները։ Goldman-ը նշում է, որ այս միտումը ցույց է տալիս՝ ԱԲ-ի ճնշումը զբաղվածության վրա արդեն նկատելի է այն ոլորտներում, որտեղ հասանելի են աշխատանքային գործընթացներն ավտոմատացնելու ունակ գործիքներ։

Եթե աշխատաշուկան դիտարկվի ամբողջությամբ, ապա, հոդվածի համաձայն, մասնագիտությունների՝ ԱԲ-ի ազդեցությանը 10%-անոց ենթարկվածությունը կապված է եղել Ֆրանսիայում, Կանադայում և ԱՄՆ-ում զբաղվածների թվի տարեկան աճի ընդամենը 0.1 տոկոսային կետով նվազման հետ։ Սակայն կարիերայի սկզբնական փուլում գտնվող աշխատողների շրջանում ազդեցությունը տատանվել է Ավստրալիայում ավելի քան 0,6 տոկոսային կետից մինչև ԱՄՆ-ում ավելի քան 0.2 տոկոսային կետ, CNBC-ն հղում է անում ուսումնասիրության տվյալներին։

Ընդհանուր առմամբ ներդրումային բանկը եզրակացրել է, որ ԱԲ-ի հետ կապված ճնշումը աշխատանքի ընդունման վրա արդեն հստակ արտացոլվում է ամբողջ աշխարհում զբաղվածության տվյալներում, սակայն առայժմ այն սահմանափակվում է համեմատաբար նեղ շրջանակի ոլորտներով և աշխատողների խմբերով։

Աշխատաշուկայի վրա ազդեցությունն ի հայտ է գալիս զարգացած տնտեսություններում ԱԲ-ի տարածման ֆոնին։

Ինչպես պարզաբանում է CNBC-ն, Goldman-ը համադրել է տարբեր երկրներում ԱԲ-ի ներդրման մակարդակը չափող 11 ուսումնասիրությունների տվյալները և պարզել, որ խոշորագույն զարգացած տնտեսություններում այդ ցուցանիշը կազմում է մոտ 15–20%։

Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Նիդերլանդները և Մեծ Բրիտանիան առաջատար են ԱԲ-ի ներդրման մակարդակով, մինչդեռ Իտալիան, Ճապոնիան և Նոր Զելանդիան հայտնվել են ԱԲ-ի տարածման ամենացածր մակարդակ ունեցող զարգացած տնտեսությունների շարքում, նշվում է հոդվածում։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91