Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Հայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը
22/08/2026 16:59
Կիսվել

Հայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը

E-auto ընկերությունը, որը HONGQI էլեկտրամոբիլների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և Վրաստանում, Երևանում բացել է ավտոմոբիլային այս բրենդի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը՝ ներդնելով շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլար։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է HONGQI-ի մայր գործարանի՝ FAW ընկերության՝ Արևելյան Եվրոպայում գլխավոր տնօրենի տեղակալ Լու Ժիգուանը:

Ռուբինյանց 40/3 հասցեում՝ գրեթե 3000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով նոր համալիրում մեկ հարկի տակ գործում են HONGQI-ի ֆլագմանային խանութ-ցուցասրահը, տեխնիկական սպասարկման կենտրոնը և ավտոմեքենաների ներկման մասնագիտացված կայանը։ Ընկերությունը նաև տնօրինում է շուրջ 2500 քմ մակերեսով պահեստային տարածք անհրաժեշտ պահեստամասերի մշտական առկայությունն ապահովելու համար։

HONGQI-ն Հայաստանում ներկայացնելուց կարճ ժամանակ անց E-auto-ն կարողացել է ոչ միայն դառնալ էլեկտրամոբիլների պաշտոնական ներկրման շուկայի առաջատար, այլև ձևավորել մեքենաների վաճառքից մինչև երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում ընդգրկող ամբողջական ենթակառուցվածք։

2025 թվականին E-auto-ն Հայաստան է ներմուծել շուրջ 800 էլեկտրամոբիլ՝ ապահովելով պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրամոբիլների շուրջ 35%-ը։ 2026 թվականին ընկերությունը շարունակում է պահպանել առաջատար դիրքը՝ մինչ օրս ներմուծելով արդեն շուրջ 500 էլեկտրամոբիլ։ E-auto-ի նպատակն է մինչև տարեվերջ գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը։

«Այսպիսի արագ աճը մեզ համար, այո, մեծ ձեռքբերում է, բայց, միևնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն։ Մեր աշխատանքը չի ավարտվում մեքենայի վաճառքով. հաճախորդը պետք է վստահ լինի, որ միշտ, իր մեքենայի հետ կապված ցանկացած հարցի դեպքում ունի մեկ հասցե, որտեղ կստանա լիարժեք մասնագիտացված և վստահելի սպասարկում։ Շուրջ 5 միլիոն դոլարի ներդրմամբ մենք ստեղծել ենք այդ ենթակառուցվածքը Հայաստանում HONGQI-ի յուրաքանչյուր վարորդի համար»,-ասում է E-auto ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Աղաջանյանը։

Նոր կենտրոնը համալրված է HONGQI էլեկտրամոբիլների տեխնիկական զննման, սպասարկման և վերանորոգման բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև ավտոմեքենաների ներկման կայանով, որտեղ կիրառվում են գործարանային տեխնոլոգիաներ և ստանդարտներ՝ ապահովելով բարձրակարգ արդյունք և որակ։

E-auto-ի արագ զարգացումը շարունակվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ 2025 թվականին գրանցած արդյունքներից հետո ընկերությունը 2026 թվականի սկզբին դարձել է HONGQI-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև Վրաստանում՝ հայկական շուկայում հաջողությամբ կիրառված բիզնես մոդելը տեղափոխելով տարածաշրջանային մակարդակ։

«Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել մեր գործընկերոջ հետ՝ բոլոր հաճախորդներին հուսալի սպասարկում և երկարաժամկետ աջակցություն ապահովելու նպատակով, և այս նոր ցուցասրահի շնորհիվ հայաստանի հաճախորդներն այժմ կարող են ավելի մոտիկից ծանոթանալ HONGQI-ին և անձամբ փորձարկել մեր արտադրանքը», – ասել է HONGQI-ի մայր գործարանի՝ FAW ընկերության՝ Արևելյան Եվրոպայում գլխավոր տնօրենի տեղակալ Լու Ժիգուանը:

Երևանում E-auto-ի հասցեներն են՝ Ռուբինյանց 40/3 և Դավիթ Բեկ 138/4: Ընկերությունը HONGQI Էլեկտրամոբիլների համար տրամադրում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։

Համագործակցելով Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ՝ E-auto-ն իր հաճախորդներին տրամադրում է նաև ավտովարկ ձևակերպելու հատուկ հնարավորություն՝ սկսած 0% կանխավճարից։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21