Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Գյումրու Սայաթ – Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը
26/08/2026 12:50
Կիսվել

Գյումրու Սայաթ – Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Գյումրիում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց նույն հասցեում՝ Սայաթ-Նովա փողոց, 7 շենք, թիվ 6 խանութ։ Կենտրոնը հաճախորդներին կընդունի նորացված և առավել հարմարավետ միջավայրում՝ առաջարկելով Ucom-ի ծառայություններից օգտվելու ժամանակակից և արդյունավետ փորձառություն։

Գյումրու նորացված կենտրոնը Ucom-ի վաճառքի և սպասարկման 74 կենտրոններից մեկն է։ Այստեղ բաժանորդներին մեկ վայրում հասանելի է ընկերության ծառայությունների և տեխնոլոգիական լուծումների ամբողջ տեսականին՝ շարժական և ֆիքսված կապից մինչև հեռուստատեսային ծառայություններ, Wi-Fi լուծումներ և խելացի սարքեր։ Կենտրոնում հնարավոր է ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, ընտրել համապատասխան ծառայությունն ու տեղում ծանոթանալ Ucom-ի առաջարկներին։

«Ucom-ի համար կարևոր է, որ բաժանորդների համար ժամանակակից և հարմարավետ միջավայր ապահովելը։ Մենք բարձր ենք գնահատում Գյումրու մեր բաժանորդների հավատարմությունն ու պատրաստ ենք բոլոր ջանքները ներդնել նրանց համար մեր կենտրոնում առավել որակյալ  փորձառություն ապահովելու համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեի սպասարկման սրահում՝ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդն ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով և առավել մատչելի գնով։ Բացի այդ, մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։

Ucom-ը շարունակում է բարելավել իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը՝ ապահովելով հասանելի, արագ և որակյալ սպասարկում Հայաստանի տարբեր քաղաքներում և համայնքներում։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2