Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Hongqi-ն ներկայացրել է քրոսովեր, որը «լիցքավորելու» կարիք չկա
28/08/2026 14:38
Կիսվել

Hongqi-ն ներկայացրել է քրոսովեր, որը «լիցքավորելու» կարիք չկա

Չինական ավտոմեքենաների հիմնական առավելություններից մեկը տեխնոլոգիական հագեցվածությունն է։ Սակայն Hongqi-ն EHS7 մոդելում ներդրել է լուծում, որն Արևմուտքում մշակվել է դեռևս վաղուց։

Hongqi-ն ստեղծել է EHS7 քրոսովերի առաջին նախատիպը (Չինաստանում այն վաճառվում է Tiangong 08 անվամբ)՝ տանիքին տեղադրված արևային վահանակով։ Նախկինում նման լուծումներ փորձել են ներդնել արտասահմանյան բազմաթիվ ընկերություններ։ Սակայն Չինաստանում Hongqi-ն դարձել է առաջին արտադրողը, որը նման քայլի է դիմել։

Ընկերությունը հայտնել է, որ արևային վահանակը պատրաստվել է պերովսկիտային ֆոտոէլեկտրական տարրերի տեխնոլոգիայի կիրառմամբ։ Բավարար լուսավորության պայմաններում այն կարող է տարեկան արտադրել մինչև 400 կՎտժ էլեկտրաէներգիա։ Իսկ օրական կտրվածքով վահանակը կկարողանա արտադրել այնպիսի քանակությամբ էներգիա, որը թույլ կտա ավտոմեքենայի ընթացքի պաշարը մեծացնել մինչև 80 կմ-ով։

Ռեգո Ինշուրանս

Hongqi-ն նշել է, որ դա բավարար է էլեկտրամոբիլների վարորդների 85%-ի կարիքները բավարարելու համար։ Այսինքն, ընկերության գնահատմամբ՝ չինացի վարորդների 85%-ը օրական անցնում է ոչ ավելի, քան 80 կմ։

Hongqi-ն չի հայտնել նոր վահանակները սերիական ավտոմեքենաներում ներդնելու ժամկետները։ Ընկերությունը հավելել է, որ այդ տարրերն առանձնանում են փոքր քաշով և բարձր ճկունությամբ։ Բացի այդ, դրանք արտադրության մեջ էժան են։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով Hongqi-ն հետագայում մտադիր է արևային վահանակներ տեղադրել նաև թափքի այլ հատվածներում։

Այնուամենայնիվ, չինական ընկերությունը պետք է լուծի վահանակների հուսալիության հետ կապված մի շարք խնդիրներ։ Ավտոմեքենաների կառուցվածքում արևային վահանակների ներդրումը կարող է օգնել Hongqi-ին ամրապնդել իր դիրքերը էլեկտրամոբիլների շուկայում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44