Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին
Սեպտեմբերի 13-ին նշվում է Ծրագրավորողի օրը։ Այս օրը ընդունված է շնորհավորել նրանց, ում համար կոդը, տեխնոլոգիաներն ու համակարգիչը վաղուց դարձել են առօրյայի մի մասը։ Իսկ եթե ցանկանում եք ծրագրավորողին ուրախացնել ոչ միայն շնորհավորանքով, այլև նվերով, ապա տարբերակները շատ ավելի լայն են, քան պարզապես նոր ստեղնաշարը կամ մկնիկը։
Ժամանակակից IT մասնագետի աշխատավայրը աստիճանաբար վերածվում է մի տարածքի, որտեղ ամեն ինչ կարևոր է․ հարմարավետ ստեղնաշար, լավ ականջակալներ, լրացուցիչ մոնիտոր կամ SSD կրիչ, իսկ երբեմն էլ պարզապես ճիշտ ընտրված սեղանի լամպ։ Միևնույն ժամանակ, աշխատանքային օրվանից հետո ցանկանում ես փոխել զբաղմունքը, և այստեղ օգնության են գալիս սեղանի խաղերը, գլուխկոտրուկներն ու փազլները։
Հայաստանում նույնպես աճում է նման ապրանքների նկատմամբ գնորդների հետաքրքրությունը։ Եթե համեմատենք Wildberries-ից վերջին չորս ամիսների պատվերները նախորդող չորս ամիսների հետ, ապա մի քանի կատեգորիաներում հատկապես նկատելի աճ է գրանցվել։
Օրինակ՝ ստեղնաշարերն սկսել են գնել 35%-ով ավելի հաճախ, մկնիկների և խաղային ականջակալների վաճառքներն աճել են 31%-ով, նոթբուքներինը՝ 29%-ով, իսկ արտաքին SSD կրիչներինը՝ 27%-ով։ Ավելի նկատելի է դարձել նաև նոթբուքների մարտկոցների նկատմամբ հետաքրքրությունը․ դրանց վաճառքներն աճել են 38%-ով։
Միևնույն ժամանակ, տեխնիկան պատմության միայն մի մասն է։ Ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում աշխատանքային տարածքն առավել հարմարավետ ու անհատական դարձնելուն։ Նոթբուքի պայուսակների վաճառքն աճել է 29%-ով, ոտքերի հենակներինը՝ 22%-ով, իսկ սեղանի լամպերինը՝ 16%-ով։
Նվեր, որը կօգնի հանգստանալ և փոխել զբաղմունքը
Ծրագրավորողներին բնորոշ է ևս մեկ առանձնահատկություն․ աշխատանքային օրվանից հետո երբեմն ցանկանում են մի կողմ դնել նոթբուքն ու զբաղվել բոլորովին այլ բանով։ Այդ պատճառով հնարավոր նվերների շարքում կարելի է գտնել բազմաթիվ տարբերակներ, որոնք կապված են ոչ թե աշխատանքի, այլ հանգստի և ինտելեկտուալ ժամանցի հետ։
Վերջին չորս ամիսների ընթացքում հատկապես նկատելի է դարձել օրագրերի և նոթատետրերի նկատմամբ հետաքրքրության աճը։ Օրագրերի վաճառքներն աճել են 75%-ով, իսկ նոթատետրերինը՝ 48%-ով։ Ազատ ժամանակի համար նախատեսված ապրանքներից մեծահասակների համար նախատեսված սեղանի խաղերի վաճառքն աճել է 37%-ով, փազլներինը՝ 33%-ով, իսկ գլուխկոտրուկներինը՝ 27%-ով։ Դրական դինամիկա են ցույց տվել նաև կոնստրուկտորները․ դրանց վաճառքներն աճել են 21%-ով։
Այսպիսով, IT մասնագետի համար նվերը կարող է լինել ամենատարբեր։ Տեխնոլոգիաների սիրահարների համար կարող են հարմար լինել ստեղնաշարը, մկնիկը, գեյմինգային ականջակալները կամ արտաքին SSD կրիչը։ Աշխատանքային տարածքն ավելի հարմարավետ դարձնելու համար կարելի է ընտրել սեղանի լամպ, նոթբուքի տակդիր կամ կազմակերպիչ։ Իսկ եթե ցանկանում եք նվիրել ինչ-որ բան հանգստի համար, լավ տարբերակ կարող են լինել սեղանի խաղը, փազլը, գլուխկոտրուկը կամ կոնստրուկտորը։
Եվ, իհարկե, պարտադիր չէ սպասել հատուկ առիթի՝ սեփական աշխատանքային տարածքը թարմացնելու կամ տեխնոլոգիաների հետ ամեն օր աշխատող մարդու համար փոքրիկ նվեր ընտրելու համար։
Նրանց համար, ովքեր ցանկանում են պատվերն ստանալ հնարավորինս արագ, Wildberries-ի կայքում հասանելի է հատուկ բաժին՝ Հայաստանում տեղական պահեստից հասանելի ապրանքներով։ Նման պատվերները միջինում առաքվում են 1–2 օրվա ընթացքում։
