Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Apple-ը ներկայացրել է իր առաջին ծալվող iPhone Duo-ն
10/09/2026 17:15
Կիսվել

Apple-ը ներկայացրել է իր առաջին ծալվող iPhone Duo-ն

Apple-ը Կուպերտինոյում կայացած Surprise and Shine շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է իր առաջին ծալվող սմարթֆոնը՝ iPhone Duo-ն։ Նորույթի մեկնարկային գինը 1999 դոլար է, իսկ վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 23-ին։

Ծալվող սարքը ստացել է Apple-ի սմարթֆոնների շարքում ամենամեծ էկրանն ու ռեկորդային բարակ կորպուսը։ Սարքը բացվում է «անձնագրի պես»՝ կրկնապատկելով էկրանի մակերեսը։ Apple-ի նոր գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Թերնուսի խոսքով՝ Duo-ն «պահպանում է այն ամենը, ինչ օգտատերերը գնահատում են iPhone-ում, միաժամանակ ստեղծելով օգտագործման նոր հնարավորություններ»։

IDram

Duo-ն համալրված է A20 Pro չիպով, գոլորշիացման խցիկով հովացման համակարգով և նոր C2 մոդեմով։ Մարտկոցը բաժանված է երկու բլոկի, որոնք տեղակայված են կորպուսի երկու հատվածներում՝ ապահովելով 24-31 ժամ աշխատանք՝ կախված օգտագործման սցենարից։ Մարտկոցը մինչև 50% լիցքավորվում է մոտ 20 րոպեում։

Կորպուսը պատրաստված է տիտանից և կերամիկական մանրաթելերից, իսկ առջևի և հետևի վահանակները պաշտպանված են նոր սերնդի Ceramic Shield-ով։ Մոդելը հասանելի կլինի երկու գույնով՝ Star White («աստղային սպիտակ») և Night Sky («գիշերային երկինք»)։

Միաժամանակ Apple-ը ներկայացրել է թարմացված iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max մոդելները՝ համապատասխանաբար 1199 դոլար և 1299 դոլար մեկնարկային գներով։ Դրանցում ինտեգրված է Siri AI համակարգը, որը կարող է աշխատել ավելի քան 300 հազար երրորդ կողմի հավելվածների հետ։

Նոր գործառույթների թվում է Apple Reference Image մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս հաստատել, որ լուսանկարն արվել է սարքի տեսախցիկով և չի գեներացվել արհեստական բանականության միջոցով։

Apple-ը նաև հայտարարել է մարտկոցի աշխատանքի տևողության զգալի ավելացման մասին․ iPhone 18 Pro Max-ը կարող է աշխատել մինչև 45 ժամ, իսկ iPhone 18 Pro-ն՝ մինչև 36 ժամ։

Սմարթֆոններից բացի, ընկերությունը թարմացրել է նաև AirPods և Apple Watch շարքերը։ Հինգերորդ սերնդի AirPods-ը ստացել է կատարելագործված աղմուկի չեզոքացման համակարգ, որը նախորդ տարբերակի համեմատ 50%-ով ավելի արդյունավետ է, ինչպես նաև ապահովում է մինչև 5 ժամ ինքնավար աշխատանք։

Նոր Apple Watch Series 12 և Apple Watch Ultra 4 մոդելները համալրված են արհեստական բանականության վրա հիմնված Health Age և Audio Intelligence գործառույթներով։ Դրանք վերլուծում են առողջական վիճակը, ինչպես նաև հնարավորություն են տալիս սարքին գրանցել և վերծանել խոսակցությունների կարճ հատվածներ՝ հետագայում դրանք Siri Recap ձևաչափով դիտելու համար։

Շնորհանդեսը Ջոն Թերնուսի առաջին հրապարակային ելույթն էր Apple-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում։ Նա սեպտեմբերի 1-ին փոխարինել է Թիմ Քուքին։ Մինչ այդ Թերնուսը զբաղեցնում էր ընկերության ապարատային ինժեներիայի գծով փոխնախագահի պաշտոնը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01