Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
10/09/2026 19:45
Կիսվել

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Կոնվերս Բանկը՝ լեհական Bank Pekao-ի հետ, կազմակերպել էր հանդիպում պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում են Լեհաստանի պետական համակարգի և բիզնես, ֆինանսական համայնքների ներկայացուցիչներ:

Քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության, բիզնեսի ֆինանսավորման և միջազգային առևտրի զարգացման հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-լեհական առևտրի ներուժին և երկու երկրների բանկերի միջև ուղիղ համագործակցության ձևավորմանը։

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը։ Նա կարևորել է ֆինանսական կառույցների դերակատարությունը հայ-լեհական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ բանկերի միջև ամուր գործընկերությունը կնպաստի նաև երկու երկրների գործարար համայնքների միջև երկարաժամկետ կապերի ձևավորմանը։

Բանկային կամուրջ՝ հայ-լեհական տնտեսական կապերի համար

Կոնվերս Բանկի գլխավոր տնտեսագետ, Հետազոտությունների և վերլուծությունների բաժնի ղեկավար Արեգ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները, արտաքին առևտրի կառուցվածքային փոփոխություններն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հնարավորությունները։

Նա նշել է. «2026 թվականի առաջին յոթ ամիսներին Հայաստանից Եվրոպական միություն արտահանումն աճել է 70.7%-ով։ Սակայն հայ-լեհական տնտեսական հարաբերությունների ներուժը դեռևս լիարժեք իրացված չէ։ Լեհաստանի ներկայիս դիրքի և իրական ներուժի միջև առկա բացը Կոնվերս Բանկը կարող է լրացնել լեհական գործընկեր բանկերի հետ համատեղ»:

Հայաստանը լեհական բիզնեսի համար գրավիչ ուղղություն է դառնում

Bank Pekao-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Լուկաշ Յանուշևսկին շնորհակալություն է հայտնել Կոնվերս Բանկին ջերմ ընդունելության համար: Նա նշել է. «Սա կարևոր և արդյունավետ հանդիպում էր, քանի որ լեհ գործարարները հնարավորություն ստացան ծանոթանալ ոչ միայն ՀՀ բանկային համակարգում առևտրի ֆինանսավորման գործիքակազմին և Կոնվերս Բանկի առաջարկներին, այլև ընդհանուր տնտեսական զարգացումներին, երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին»:

Ֆինանսական լուծումներ՝ երկու երկրների գործարարների համար

Կոնվերս Բանկը և Bank Pekao-ն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ BACEE-ի անդամներ են։ Բանկերի միջև համագործակցությունը կարող է ներառել թղթակցային հարաբերությունների հաստատում, առևտրի ֆինանսավորման գործիքներ, արժութային գործառնություններ և գործարար կապերի խթանում։

Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության ղեկավար Նելլի Քոչարյանն ասել է. «Կոնվերս Բանկը հետևողականորեն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը։ Bank Pekao-ի հետ համագործակցությունն այս ուղղությամբ իրականացվող աշխատանքի տրամաբանական շարունակությունն է, որը թույլ կտա ձևավորել հայ-լեհական առևտրի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական ենթակառուցվածք։ Այն հայաստանյան ընկերություններին հնարավորություն կտա ավելի վստահ մուտք գործել Լեհաստանի և եվրոպական շուկաներ, իսկ լեհական ընկերություններին՝ Հայաստանում ունենալ վստահելի գործընկեր»։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01