Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Թոմ Հոլանդը գլխավորել է ամենաեկամտաբեր դերասանների վարկանիշը
15/09/2026 17:06
Կիսվել

Թոմ Հոլանդը գլխավորել է ամենաեկամտաբեր դերասանների վարկանիշը

Թոմ Հոլանդը գլխավորել է հոլիվուդյան ամենաեկամտաբեր դերասանների ցանկը՝ առաջին հորիզոնականից դուրս մղելով Զոի Սալդանային։ Սեպտեմբերի 13-ի դրությամբ նրա մասնակցությամբ ֆիլմերի համաշխարհային վարձույթից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 15.5 մլրդ դոլար, հայտնում է Variety-ն։

Այս արդյունքի մեջ վճռորոշ ներդրում են ունեցել 2026 թվականին թողարկված երկու ֆիլմերը՝ «Սարդ-մարդ․ Նոր օր» և Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը»։ Առաջինի վարձույթից ստացված եկամուտը գերազանցել է 2.4 մլրդ դոլարը, իսկ երկրորդինը՝ 1.4 մլրդ դոոլարը։ Հոլանդը դարձել է այս վարկանիշը երբևէ գլխավորած ամենաերիտասարդ դերասանը։

Սալդանան առաջատարի դիրքը պահպանում էր հունվարից։ Նրանից առաջ առաջին հորիզոնականում եղել են Սքարլեթ Յոհանսոնը և Սեմյուել Լ. Ջեքսոնը։ Սալդանայի մասնակցությամբ ֆիլմերի ընդհանուր վարձույթը գերազանցել է 15.4 մլրդ դոլարը։ Հոլանդի մասնակցությամբ 2026 թվականի երկու ֆիլմերը դեռ ցուցադրվում են կինոթատրոններում, ուստի դերասանը դեռ կարող է պահպանել առաջատարի դիրքը։

«Սարդ-մարդը» վեց շաբաթ անընդմեջ գլխավորել է ամերիկյան կինովարձույթի ցուցակը, սակայն անցած հանգստյան օրերին նրան առաջ է անցել «Գործնական մոգություն․ 2»-ը՝ Սանդրա Բալոքի և Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշել էր The Hollywood Reporter-ը, այս հանգստյան օրերին կինովարձույթի ցուցանիշները բավական թույլ են եղել՝ աշնանային սեզոնին անցնելու ֆոնին։

Այնուամենայնիվ, «Սարդ-մարդը» իր հասույթին ավելացրել է ևս 8.4 մլն դոլարով։ Դա կարող է օգնել նրան գերազանցել «Աստղային պատերազմներ․ Ուժի զարթոնքը» ֆիլմի ռեկորդը և դառնալ Հյուսիսային Ամերիկայի կինովարձույթի պատմության ամենաեկամտաբեր ֆիլմը։ «Սարդ-մարդու» համաշխարհային հասույթի մոտ 62%-ը ապահովել են միջազգային շուկաները։

The Hollywood Reporter-ի տվյալներով՝ ֆիլմի արտադրության բյուջեն կազմել է 225 մլն դոլար։ Deadline-ը պարզել է, որ «Սարդ-մարդ․ Նոր օր» ֆիլմի գովազդային արշավի վրա ծախսվել է 309 մլն դոլար։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69