Volkswagen-ը և Audi-ն հայտարարել են ավտոմեքենաների լայնածավալ հետկանչի մասին ամբողջ աշխարհում
Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը և նրա դուստր ընկերությունը՝ Audi-ն, հայտարարել են ամբողջ աշխարհում ավելի քան 2.1 մլն ավտոմեքենայի հետկանչի մասին՝ ղեկային կառավարման մեխանիզմում հայտնաբերված հնարավոր թերության պատճառով, հայտնում է գերմանական ADAC ավտոմոբիլային ակումբը։
«Պատճառը ղեկային մեխանիզմի պտուտակային միացման հնարավոր թերությունն է, որը վատագույն դեպքում կարող է հանգեցնել ղեկային կառավարման խափանման», — ասվում է ADAC-ի հաղորդագրությունում։
Հետկանչը վերաբերում է VW Golf, Golf Variant, Tiguan, Touran և Caddy մոդելներին, ինչպես նաև Audi Q3 քրոսովերներին։
Արտադրողների տվյալներով՝ առայժմ թերության հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների, վնասվածքների կամ նյութական վնասի հաստատված դեպքեր չեն արձանագրվել։
