Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Nvidia-ն ռեկորդային 150 մլրդ դոլարով ընդլայնում է բաժնետոմսերի հետգնման ծրագիրը՝ հասցնելով 235 մլրդ դոլարի
30/09/2026 13:19
Կիսվել

Nvidia-ն ռեկորդային 150 մլրդ դոլարով ընդլայնում է բաժնետոմսերի հետգնման ծրագիրը՝ հասցնելով 235 մլրդ դոլարի

Ամերիկյան Nvidia Corp.-ը 150 մլրդ դոլարով ընդլայնում է բաժնետոմսերի հետգնման ծրագիրը՝ դրա ընդհանուր ծավալը հասցնելով 235 մլրդ-ի։

Ընկերության հաղորդմամբ՝ սա պատմության մեջ բաժնետոմսերի հետգնման ծրագրի ամենախոշոր ընդլայնումն է։

Nvidia-ն նախատեսում է ընդլայնված ծրագիրն իրականացնել մինչև 2028 ֆինանսական տարվա ավարտը, որը կավարտվի 2028 թվականի հունվարին։

«Nvidia-ի աճը պայմանավորված է արհեստական բանականության և արագացված հաշվարկների ուղղությամբ հարթակային տեղաշարժով։ Նման փոփոխություն տեղի է ունենում մեկ սերնդի ընթացքում մեկ անգամ։ Մեր դրամական հոսքերը մեզ հնարավորություն են տալիս ներդրումներ կատարել այս փոխակերպումն առաջ մղող տեխնոլոգիաներում և միաժամանակ կապիտալ վերադարձնել բաժնետերերին։ Ծրագրի ընդլայնումն արտացոլում է երկարաժամկետ հեռանկարում ընկերության ապագա ներուժի նկատմամբ մեր վստահությունը», – հայտարարել է ընկերության հիմնադիր և ղեկավար Ջենսեն Հուանգը։

IDram

Ավելի վաղ նույն օրը ընկերությունը ներկայացրել էր նաև արհեստական բանականության գործակալների անվտանգ աշխատանքն ապահովելու համար նախատեսված նոր հարթակը։ Այն ստացել է Open Agent Safety Platform անվանումը և բաղկացած է Nvidia OpenShell բաց կոդով ծրագրային ապահովումից և ընտրովի Nvidia Sentry համակարգից։

OpenShell-ը սահմանափակում է գործակալների սխալների հնարավոր մասշտաբը՝ մշտապես վերահսկելով, թե ինչ կարող են նրանք տեսնել, անել և ինչի հետ կարող են փոխազդել։ Բաղադրիչը օպտիմիզացված է Nvidia Vera կենտրոնական պրոցեսորների վրա աշխատելու համար, սակայն բաց կոդի շնորհիվ այն հնարավոր է հարմարեցնել նաև երրորդ կողմի լուծումների, այդ թվում՝ Arm-ի և Intel-ի տեխնոլոգիաների համար։

Sentry-ն ապահովում է պաշտպանության լրացուցիչ և անկախ մակարդակ՝ թույլ տալով ապարատային մակարդակում գնահատել և վերահսկել գործընթացները Nvidia BlueField-4 տվյալների մշակման պրոցեսորների (DPU) միջոցով։ Nvidia-ի պնդմամբ՝ համակարգը կարող է արհեստական բանականության գործակալներին կարանտին տեղափոխել միլիվայրկյանների ընթացքում։

Open Agent Safety Platform-ն արդեն ինտեգրվել է ավելի քան 100 կազմակերպությունների համակարգերում, այդ թվում՝ Anthropic, Microsoft, SpaceXAI, Perplexity և Hugging Face ընկերությունների։

Վերջին շրջանում հրապարակվել են արհեստական բանականության մոդելների՝ հատուկ մեկուսացված միջավայրերի, այսպես կոչված, «ավազատուփերի» սահմաններից դուրս գալու և երրորդ կողմի համակարգեր կոտրելու փորձերի մի շարք դեպքեր։ Մասնավորապես, OpenAI-ի մոդելներն առանց թույլտվության մուտք են ստացել Hugging Face-ի պահոցների համակարգեր։

Nvidia-ի ներկայացուցիչը կիրակի օրը հեռավար համաժողովի ընթացքում լրագրողներին հայտարարել է, որ ընկերության նոր հարթակը կարող էր կանխել Hugging Face-ի հետ կապված միջադեպը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21