Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
McDonald’s-ը ԱԲ-ի միջոցով որոշում է «Բիգ Մակի» և սուրճի գները
30/09/2026 17:32
Կիսվել

McDonald’s-ը ԱԲ-ի միջոցով որոշում է «Բիգ Մակի» և սուրճի գները

McDonald’s-ն ԱՄՆ-ում և մի շարք այլ շուկաներում ավելի ակտիվ է օգտագործում արհեստական բանականությունը՝ ճաշացանկի գները որոշելու համար։ Reuters-ի հաղորդմամբ՝ այս ռազմավարությունը կարող է նպաստել ընկերության շահույթի աճին, սակայն միաժամանակ ռիսկ է ստեղծում դժգոհեցնելու հաճախորդներին և գրավելու հակամենաշնորհային մարմինների ուշադրությունը։

Reuters-ի ուսումնասիրած գնագոյացման համակարգը մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով մշտապես վերլուծում է McDonald’s-ի գրեթե 14 հազար ռեստորաններում օրական իրականացվող միլիոնավոր գործարքների տվյալները և յուրաքանչյուր ռեստորանի յուրաքանչյուր ապրանքի համար հաշվարկում այսպես կոչված «օպտիմալ գինը»՝ «Բիգ Մակից» մինչև տարեցների համար զեղչված սուրճ։

McDonald’s-ի երեք ֆրանչայզ ռեստորանների սեփականատերերի խոսքով՝ համակարգն ավելի է մեծացրել նույն ապրանքի գների տարբերությունը տարբեր ռեստորաններում, այդ թվում՝ նույն տարածքի հարևան շրջաններում գործող կետերի միջև։

Reuters-ի ստուգմամբ՝ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում McDonald’s-ին պատկանող ռեստորաններից մեկում «Բիգ Մակն» արժե 5.69 դոլար, մինչդեռ ընդամենը երկու մղոն հեռավորության վրա գտնվող մեկ այլ՝ ընկերությանը պատկանող ռեստորանում նույն բուրգերի գինը 6.89 դոլար է՝ 21%-ով ավելի բարձր։ Reuters-ին չի հաջողվել պարզել՝ տարբերությունը պայմանավորված է ԱԲ համակարգի առաջարկություններով, թե այլ գործոններով։

IDram

McDonald’s-ը պնդում է, որ ֆրանչայզ ռեստորանների սեփականատերերն ինքնուրույն են սահմանում գները։ Սակայն հինգ սեփականատեր Reuters-ին հայտնել են, որ ընկերությունն իրենց վրա ճնշում է գործադրել՝ ԱԲ-ի վրա հիմնված գնագոյացման գործիքներն օգտագործելու համար։ Reuters-ի ուսումնասիրած փաստաթղթերում նաև արձանագրվում են դեպքերը, երբ ռեստորանների սեփականատերերը շեղվում են ընկերության գնային առաջարկություններից։

Համակարգը գնահատում է նաև ռեստորանի հաճախորդների «գնային զգայունությունը»՝ հաշվի առնելով, ի թիվս այլ գործոնների, տվյալ տարածաշրջանում հաճախորդների վճարելու պատրաստակամությունը։ Հարթակը ներառում է նաև մրցակիցների, այդ թվում՝ Wendy’s-ի և Burger King-ի մոտակա ռեստորանների առցանց ճաշացանկերից ստացված հրապարակային գնային տվյալները։ Այդ ցանցերի ներկայացուցիչները Reuters-ին հայտնել են, որ գնագոյացման որոշումների համար ԱԲ չեն օգտագործում։

Ըստ Reuters-ի՝ McDonald’s-ը ֆրանչայզ ռեստորանների սեփականատերերին ԱԲ-ի վրա հիմնված գնային առաջարկություններ է տրամադրում տարեկան առնվազն երեք անգամ։

Միաժամանակ ընկերությունը կարող է ազդեցություն ունենալ ֆրանչայզերի բիզնեսի ապագայի համար կարևոր որոշումների վրա, այդ թվում՝ ֆրանչայզի երկարաձգման կամ նոր ռեստորաններ բացելու թույլտվության հարցերում։ McDonald’s-ի գլխավոր տնօրենը ներդրողներին հայտնել է, որ որոշ դեպքերում գնային առաջարկություններին չհետևելը ներառվում է ռեստորանների սեփականատերերի հետ քննարկվող հարցերի շարքում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85