Բիզնես համայնքը՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը Bold Business 2031-ի գլխավոր հովանավոր է
Բիզնես համայնքը՝ մեկ հարկի տակ. Երևանում անցկացվել է Bold Business 2031-ը, որին մասնակցել են բիզնես առաջնորդներ, ներդրողներ, պետական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներ ու փորձագետներ:
Միջոցառման գլխավոր խոսնակը գործարար և տեխնոլոգիական առաջնորդ Դավիթ Յանն էր՝ 13 ՏՏ ընկերությունների հիմնադիր կամ համահիմնադիր:

Իսկ տեխնոլոգիական փոխակերպման առաջամարտիկներից Ամերիաբանկը միջոցառմանը գլխավոր հովանավոր էր:
Ի դեպ, օրերս միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկն արժանացավ 9 մրցանակի: Բանկի թվային էկոհամակարգը լավագույնն է ճանաչվել մի շարք ուղղություններով՝ ներառյալ նորարարությունը, թվային փոխակերպումը, առցանց վճարումները, պրոդուկտներն ու ծառայությունները, ՓՄՁ վարկավորման հարթակը և այլն:

Աշխարհն առաջ է շարժվում ու Հայաստանը հետ մնալու իրավունք չունի, հատկապես որ մեր երկրի ներուժն աշխարհը բարձր է գնահատում: Իսկ բիզնեսում թվային լուծումներն ու նորարարությունները մշտապես կատարելագործման անհրաժեշտություն ունեն՝ հաճախորդի կարիքներին ու համաշխարհային միտումներին համարժեք:
