Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
McDonald’s-ի դեմ կոլեկտիվ հայց է ներկայացվել՝ արհեստական բանականության միջոցով գների համաձայնեցման մեղադրանքով
07/10/2026 16:19
Կիսվել

McDonald’s-ի դեմ կոլեկտիվ հայց է ներկայացվել՝ արհեստական բանականության միջոցով գների համաձայնեցման մեղադրանքով

McDonald’s-ի դեմ կոլեկտիվ հայց է ներկայացվել Չիկագոյի դաշնային դատարան։ Ընկերությանը մեղադրում են արհեստական բանականության միջոցով ռեստորաններում գների ապօրինի համաձայնեցման մեջ, հայտնում է Reuters-ը։

Հայցի համաձայն՝ McDonald’s-ը խախտել է ԱՄՆ-ի հակամենաշնորհային օրենսդրությունը՝ արտոնագրով գործող ռեստորանների անկախ սեփականատերերի հետ համաձայնության գալով և ոչ հրապարակային տվյալների հիման վրա ուսուցանված ալգորիթմների միջոցով գներ սահմանելով:

Անցյալ շաբաթ Reuters-ը հայտնել էր, որ McDonald’s-ի գնագոյացման համակարգում օգտագործվում են մեքենայական ուսուցման ալգորիթմներ, որոնք մշտապես վերլուծում են ցանցի գրեթե 14 հազար ռեստորաններում օրական իրականացվող միլիոնավոր գործարքների վերաբերյալ տվյալները։

Հայցում մեջբերվում է նաև Reuters-ի մեկ այլ հրապարակում, ըստ որի՝ արագ սննդի ոլորտի այլ ընկերություններ նույնպես սկսում են արհեստական բանականությունն օգտագործել գնագոյացման և գործառնական խնդիրների լուծման համար։

IDram

«Անկախ ընկերությունները պետք է ինքնուրույն սահմանեն գները», – ասվում է հայցում։

Reuters-ի հաղորդմամբ՝ McDonald’s-ը հայտարարության մեջ այս մեղադրանքները որակել է որպես ենթադրությունների վրա հիմնված և տեղեկությունների պակասով պայմանավորված։

«Արհեստական բանականությունը չի սահմանում Big Mac-ի կամ ճաշացանկի որևէ այլ ապրանքի գինը», – հայտարարել է ընկերությունը։ McDonald’s-ը ընդգծել է, որ ռեստորանների սեփականատերերն ինքնուրույն են որոշումներ կայացնում գների վերաբերյալ, իսկ գնագոյացման վերաբերյալ առաջարկությունների և վերլուծության գործիքները լայնորեն կիրառվում են տարբեր ոլորտներում։

Reuters-ը նշում է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում մի շարք կոլեկտիվ հայցեր են ներկայացվել, որոնցում ընկերություններին մեղադրում են արհեստական բանականության միջոցով հյուրանոցային համարների, բնակարանների վարձակալության և այլ ապրանքների ու ծառայությունների գների ապօրինի համաձայնեցման մեջ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14