Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
Քեմբրիջի փորձագետները Starlink-ի ընդլայնվող ազդեցության մեջ ռիսկեր են տեսնում
07/10/2026 16:15
Կիսվել

Քեմբրիջի փորձագետները Starlink-ի ընդլայնվող ազդեցության մեջ ռիսկեր են տեսնում

Տարբեր երկրների կառավարությունները կարող են չափազանց մեծ կախվածության մեջ հայտնվել Իլոն Մասկ-ի SpaceX-ին պատկանող Starlink արբանյակային ինտերնետային համակարգից, ինչը նրան ազդեցության զգալի լծակներ կտա, գրում է Business Insider-ը՝ վկայակոչելով Քեմբրիջի համալսարանի փորձագետներին։

Քեմբրիջի հանրային քաղաքականության դպրոցի դոցենտ Ալեսիո Տերցի գնահատմամբ՝ Starlink-ի հետ նման պայմանավորվածությունները Իլոն Մասկին կարող են հնարավորություն տալ ազդելու այն բանի վրա, թե ինչպես, երբ և որտեղ քաղաքացիներն ու զինված ուժերը հասանելիություն կունենան ինտերնետին։

Ալեսիո Տերցին իրավիճակը համեմատել է Բրիտանական Արևելահնդկական ընկերության հետ, որը ժամանակի ընթացքում առևտրային կազմակերպությունից վերածվել էր հսկայական ազդեցություն ունեցող կառույցի՝ սեփական հարկային համակարգով և մշտական բանակով։
Նրա տվյալներով՝ SpaceX-ն այսօր վերահսկում է տիեզերք ուղարկվող բեռների ընդհանուր ծավալի գրեթե 80%-ը։ Փորձագետի կարծիքով՝ Իլոն Մասկը և նրա ընկերությունն արբանյակային կապի ոլորտում իրենց գերիշխող դիրքն օգտագործում են ավելի շուտ ինքնիշխան պետության, քան մասնավոր ընկերության տրամաբանությամբ։

«Սա մեգակորպորացիա է, որն աստիճանաբար իր վրա է վերցնում որոշ գործառույթներ, որոնք սովորաբար պետության պատասխանատվության շրջանակում են», — ասել է Ալեսիո Տերցին։
Պատմաբան և գրող Ուիլյամ Դալրիմփլը ևս զուգահեռներ է անցկացրել ժամանակակից մեգակորպորացիաների քաղաքական ազդեցության և Արևելահնդկական ընկերության միջև։ Նրա խոսքով՝ կարող է գալ մի պահ, երբ խոշոր ընկերությունները սկսեն ստանձնել ազգային պետություններին բնորոշ լիազորություններ։ Թեև ժամանակակից կորպորացիաները սեփական բանակներ չունեն և տարածքներ չեն գրավում, նրանք ավելի սերտորեն են համագործակցում զինված ուժերի հետ և կարող են ազդեցություն ունենալ ռազմական գործողությունների ընթացքի վրա։

Դոնլադ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակից հետո Musk-ը ղեկավարել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE)։ Դրա նախաձեռնությամբ աշխատանքից ազատվել են հազարավոր դաշնային ծառայողներ, իսկ ԱՄՆ-ը զգալիորեն կրճատել է այլ երկրներին տրամադրվող օգնությունը։ Հետագայում Իլոն Մասկը հեռացել է DOGE-ի ղեկավարի պաշտոնից՝ Դոնալդ Թրամփի առաջարկած հարկային արտոնություններ նախատեսող օրինագիծը քննադատելուց հետո։

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78