OpenAI-ը քննարկում է ԱՄԷ-ի հիմնադրամներից ֆինանսավորում ներգրավելու հնարավորությունը
GhatGPT-ի մշակող OpenAI ընկերությունը բանակցություններ է վարում ԱՄԷ-ի ներդրումային հիմնադրամների հետ՝ 30 մլրդ դոլարի նոր ֆինանսավորման փուլն ապահովելու համար, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ըստ այդ տեղեկությունների՝ ԱՄԷ-ի հիմնադրամները քննարկում են համակարգված ֆինանսավորման նպատակով միավորում ստեղծելու հնարավորությունը։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ խոսքը հնարավոր համատեղ ներդրումների մասին է՝ 10 մլրդ դոլար ընդհանուր ծավալով։
Ամերիկյան BlackRock ներդրումային ընկերությունը նույնպես դիտարկում է OpenAI-ի ֆինանսավորման փուլին մասնակցելու հնարավորությունը։
Ավելի վաղ OpenAI-ի գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը հայտարարել էր, որ ընկերությունը որոշել է 2026 թվականին հրաժարվել ֆոնդային բորսա դուրս գալու ծրագրից՝ արհեստական բանականության ոլորտում աշխատանքի նոր իրողություններին հարմարվելու անհրաժեշտության պատճառով։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

